Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։
Ծնողներին հորդորում ենք երեխաներին հագցնել տաք հագուստ:
Հունիսի 2-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը
Հունիսի 2-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Բաբկեն Հարությունյանը
Հունիսի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մայիսի 31-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մայիսի 31-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 31-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Մայիսի 31-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 31-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը։
ԹԵՄԱ՝ Արցախի շրջափակումը․ Փաշինյան-Պուտին-Ալիև վերջին հանդիպումը․ ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը․ ներքաղաքական օրակարգ։
Մայիսի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մայիսի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը