Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը՝ 3-ի
Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը՝ 3-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Fars գործակալությանը։
Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում: