Երևանի փոխոստիկանապետը՝ զոհվածների ծնողներին բռնության ենթարկելու մասին (video)
Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանն այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում հրաժարվեց ասել՝ արդյոք ինքն է հրաման տվել, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրից» բերման ենթարկեն 44օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին:
Հարցին, թե ո՞վ է տվել հրամանը, ոստիկաններից ոմանք ասել են, որ դուք եք տվել, նա արձագանքեց. «Շնորհակալ եմ, շտապում եմ, ոչ մի հարցի չեմ պատասխանում»:
Հիշեցմանը, որ ինքը զոհվածների ծնողների հետ առերեսումների ժամանակ ներողություն է խնդրել ոստիկանության անունից՝ եւ համարել, որ ոստիկանները գործել են ոչ իրավաչափ, Խուդինյանն ասաց. «Ինչ-որ ասել եմ՝ ասել եմ»: