Փողոցային երաժիշտները «կպարեն կառավարության դուդուկի տակ». Նոր նախագիծ է մշակվել (video)
Երևանի զբոսաշրջային հատվածների փողոցներում, մայթերին նկարչությամբ, աճպարարությամբ, երգ ու պարով զբաղվող մարդկանց գործողությունները շուտով օրենքով են կարգավորվելու։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը;
Նա ասաց, որ նշյալ տեսակի գործունեությունը հատկապես նկատելի է Երեւանի կենտրոնում և անհարմարություն է պատճառում հարակից շենքերի բնակիչներին ու ոչ միայն։