Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին

Ավստրալիական «Լոուի Ինստիտուտ»-ում ունեցած իր ելույթի ժամանակ, ամերիկացի հայտնի միլիարդատեր՝ Բիլ Գեյթսը անսպասելի խիստ գնահատականներով է հանդես եկել Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ: Ըստ նրա, «...բոլորին է հայտնի, որ Ուկրաինայի կառավարությունն աշխարհի ամենավատ կառավարություններից մեկն է... այն կոռումպացված է և վերահսկվում է մի քանի հարուստ օլիգարխների կողմից, ինչի արդյունքում ուկրաինացի ժողովուրդը վատ է ապրում...»։

Թվում էր, թե Գեյթսի նման գնահատականները պետք է որ ալեկոծեին արևմտյան աշխարհը: Չէ որ նա բացասական գնահատական է տալիս մի իշխանության, ում այսօր ծափահարում է ողջ Արևմուտքը

Բայց Գեյթսին ոչ ոք չի քննադատում, քանզի բոլորը գիտեն, որ նա ասում է բացարձակ ճշմարտություն:

Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի խաղաթուղթը Արևմուտքի սեփականությունն է, որով նա հանդես է գալիս իր հակառակորդ երկրների իշխանություններին վարկաբեկելու համար:

Պարզ է նաև, որ իրենց «պրոքսի» գործիչներն այլ երկրներում, մեղմ ասած, ավելի քիչ կոռումպացված չեն լինում, սակայն իրենց հանդեպ այդ խաղաթուղթը չի օգտագործվում: Հիշենք, թե ինչ էին ասում կոմունիստական կոռումպացված իշխանությունների հասցեին ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի գլխավորությամբ, այսպես կոչված, ռուս դեմոկրատները: Մինչդեռ Ելցինի իշխանության գալուց հետո, պարզվեց, որ այդ նոր ռուսական իշխանությունն իր կոռումպացվածության աստիճանով մրցակից չուներ ոչ միայն աշխարհում, այլև մարդկության ողջ պատմության ընթացքում:

Հենց այդպիսի գնահատական էր տվել այն ժամանակ Ելցինի իշխանությանը Համաշխարհային Բանկի փոխնախագահ՝ Ջոզեֆ Ստիգլիցը:

Զարմանալի չէր, որ կոռուպցիայի դեմ ճամարտակող Ելցինը, Ռուսաստանի տնտեսությունը մի պահ հանձնել էր այդ երկրի յոթ խոշոր հարուստների ձեռքը, երկրում հաստատելով այսպես կոչված «Սեմիբանկովշինա»։

Բայց միայն Ռուսաստանի հանդեպ բնորոշ չէր Արևմուտքի մոտեցումը: Նույնը կատարվում էր Ուկրաինայում նախկին նախագահներ Յուշչենկոյի և Պորոշենկոյի ժամանակ, նույն վիճակում էր Մոլդովան, որի կոռուպցիոն ճանկերից մինչ այսօր այդ երկիրը դուրս չի եկել, նույն բանը կատարվեց Վրաստանում՝ Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակ, և հետո խոստովանվեց դրա մասին եվրոպացիների և ամերիկացիների կողմից, և նույն բանը կատարվում է այսօր Հայաստանում:

Իշխանության մոտ կանգնած շրջանակները շատ լավ գիտեն, թե ինչ գիշատիչ համակարգ է ներդրել Նիկոլ Փաշինյանը: Քննադատելով նախկինների չարաշահումները, նա այսօր այդ չարաշահումների կրկնակին է ներդնում իր կառավարման համակարգում: Իր շրջապատի մարդիկ հարստանում են, ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական պրոգրեսիայի բանաձևի համաձայն: Իրենց պարգևավճարներով և աշխատավարձերի բարձրացման միջոցով Փաշինյանը փաստացի կաշառում է մարդկանց մի խմբի, ովքեր, բառիս բուն իմաստով փողոցից են եկել իշխանության, նախկինում չաշխատելով ոչ մի տեղ:

Այդ մոտեցումը տեղավորվում է նաև իր տերերի ծրագրերում, քանզի ինչքան անգետ լինի Հայաստանի իշխանությունը, այնքան հեշտությամբ կարելի կլինի կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք գրագետ մարդկանց պարագայում հնարավոր չէր լինի իրականացնել:

Իսկ որ նման ծրագրեր Փաշինյանի տերերը ունեն, կասկածից վեր է: Նրանց գլխավոր նպատակը, իրենց աշխարհաքաղաքական խնդրի լուծումն է, Ռուսաստանի ազդեցությունը վերացնելն է Հայաստանում: Իսկ որպեսզի Փաշինյանմին դա հեշտ լինի լուծել, պետք են կոռումպացված և անգրագետ կադրեր, որոնց համար արդեն իշխանության մեջ լինելը պիտի համարվի պարգև, որի համար նրանք պիտի պարտական լինեն Փաշինյանին:

Արդյունքում՝ Հայաստանում ընթանում է պետականության կազմաքանդման արագ գործընթաց, քանզի, ըստ Փաշինյանի արևմտյան տերերի, միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերջնականապես ազատվել Մոսկվայի ազդեցությունից Անդրկովկասում, և ոչինչ որ դա կլինի հայ ժողովրդի ոչնչացման հաշվին:

Այստեղ պարզապես զարմանալի է մեկ այլ գործոն, ինչպե՞ս են քաղաքական վերնախավի մյուս շրջանակները հանգիստ հետևում, թե ինչպես է կազմաքանդվում պետականությունը: Այս հարցի պատասխանը նույնպես մակերեսի վրա է դրված, քանզի դրսի շրջանակները իրենց ծրագրերը իրականացնում են ոչ միայն Փաշինյանի գործոնն օգտագործելով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրչկյան

zham.am

դիտվել է 1375 անգամ
Լրահոս
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am