Ուկրաինական ճգնաժամ․ մինչև վերջին եվրոպացին

Արևմուտք–Ռուսաստան հակամարտությունը մտնում է է՛լ ավելի թեժ փուլ։ ԱՄՆ–ի ճնշմամբ Գերմանիան «Լեոպարդ – 2» տանկեր կմատակարարի Ուկրաինային։

Ամերիկացիները զուտ ձևականորեն մի քանի տասնյակ տանկ կտան, բայց մնացածը կթողնեն Գերմանիայի ուսերին։

Թեև Գերմանիայի հանրային կարծիքի ճնշող մեծամասնությունը դեմ է այդ որոշմանը, սակայն Գերմանիայի նիկոլները, այն է՝ խամաճիկային իշխանությունները կատարեցին Վաշինգտոնից իջեցրած հրահանգը և տանկեր կտան Ուկրաինային։ Դա նշանակում է, որ պատերազմը մտնում է շատ ավելի մարդակեր ու արյունոտ փուլ։ Դա նաև նշանակում է, որ ԵՄ–ն է մտնում ուղիղ հակամարտության մեջ ՌԴ–ի հետ, ինչի հետևանքները սարսափելի է կանխատեսելը։

Եթե գերմանական տանկերը հասնեն մարտի դաշտ, ապա 2–րդ համաշխարհային պատերազմից հետո 1–ին անգամ միմյանց կբախվեն ռուսական ու գերմանական տանկերը, որոնք տարատեսակ հուշեր ու ստերեոտիպեր կարթնացնեն՝ այդտեղից բխող գործողություններով։ Եթե մինչև հիմա ռուսական հասարակության մի մասն անտարբեր էր ճգնաժամի նկատմամբ, չէր հասկանում դրա իմաստը և ներքուստ նաև քննադատում էր Կրեմլին, ապա հիմա շատերի մոտ գերմանական տանկերը կարող են ֆաշիզմի հարձակման հետ ասոցացվել, ինչը կտրուկ կփոխի հանրային կարծիքը։

Գերմանացի ժողովուրդը չի ուզում, բայց Գերմանիայի իշխանությունը կատարում է այն, ինչը թելադրվում է դրսից։ Գերմանական տանկերի ներգրավումը ցույց է տալիս, որ ԱՄՆ–ը որոշել է ոչ միայն մինչև վերջին ուկրաինացին պայքարել Ռուսաստանի դեմ, այլ նաև՝ մինչև վերջին եվրոպացին։ ԱՄՆ-ն որոշել է մաշեցնող, հյուծող, ոչնչացնող պատերազմ մղել Ռուսաստանի դեմ՝ այլոց ձեռքերով։ Ռուսաստանում այս ամենը տեսնում ու պատրաստվում են։

Կրեմլում հասկացել են, որ շուրջ 20 տարի «Պատյոմկինյան գյուղեր» են կառուցվել։ Հիմա ռուսական բանակի մոդեռնզացիան, հին ու բարի ավանդույթի համաձայն, իրականացնում են հընթացս՝ պատերազմին զուգահեռ։

Ինչ վերաբերում է պատերազմի ելքին, ապա ՌԴ–ն պարտվելու տարբերակ չունի։ Միջուկային տերության պարտությունը ապոկալիպտիկ հետևանքների կարող է բերել։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ–ը խնդիր է դրել ոչ միայն Ուկրաինան, այլ նաև ԵՄ–ն օգտագործել որպես թնդանոթի միս ու նույնպես չի պատրաստվում պարտվել։

Ավելորդ է նշելը, որ այս ամենն ուղղակի ազդեցություն է ունենում և ունենալու Հայաստանի վրա։ Նրանք, ովքեր երազում են Ռուսաստանի պարտությունը, ավտոմատ ձևով երազում են նաև Հայաստանի ու Արցախի ոչնչացման մասին։ Ու կապ չունի՝ գիտակցո՞ւմ են նրանք այս ամենը, թե՞ ոչ։

Մեզ ձեռնտու է, որ ուկրաինական ճգնաժամն արագ հանգուցալուծվի ոչ ՌԴ պարտությամբ։ Մնացածը՝ դատարկ կամ դավաճանական խոսակցություններ են։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am