Ուժգին հակագրոհ ընդդեմ Պուտինի. Աշխարհը` համաշխարհային պատերազմից 5 պակաս

Արևմուտքը համառ պայքար է սկսել ընդդեմ Ռուսաստանի: Քաղաքական գործիչներն առաջիկա մի քանի շաբաթները համարում են աշխարհի ապագայի տեսանկյունից վճռորոշ: Մի բան պարզ է բոլորի համար` աշխարհը կանգնած է համաշխարհային պատերազմի նախաշեմին... Տպավորություն է, ողջ աշխարհը պատրաստվում է մոտալուտ պատերազմի:

ԱՄՆ-ն ու Գերմանիան պատրաստ են Ուկրաինա տանկեր ուղարկել

Երեկ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Միացյալ Նահանգներն ու Գերմանիան պատրաստ են Ուկրաինա տանկեր ուղարկել, Կիևը հույս ունի՝ դրանք ռազմի դաշտում իրավիճակ են փոխելու։ Հաղորդվեց, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առնվազն 14 գերմանական արտադրության Leopard 2 տանկ ուղարկելու որոշում է կայացել։ Անանուն աղբյուրներին հղում անելով՝ ամերիկյան լրատվամիջոցները հայտնեցին, թե Վաշինգտոնն էլ, իր հերթին, շուտով կհայտնի առնվազն 30 տանկ ուղարկելու մասին։

Բեռլինը պաշտոնապես հաստատեց Կիևին 14 միավոր Leopard 2 հատկացնելու մասին

Եվ ահա ժամեր անց կառավարության նիստում այդ մասին հայտարարեց կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Այդ որոշումը համապատասխանում է Ուկրաինային սատարելու մեր քաղաքականությանը՝ մեր հնարավորությունների սահմաններում։ Մենք գործում ենք սերտ կոորդինացմամբ միջազգային մակարդակում», - ասել է Շոլցը։ Առաջիկայում սկսվելու է ուկրաինացի զինծառայողների ուսուցումը Գերմանիայում։

Բեռլինը կտրամադրի նաև զինամթերք և նյութատեխնիկական ապահովում, նշել է կանցլերը։ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ողջունել է Բեռլինի որոշումը։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Թվիթերում գրել է․ - «Շնորհակալություն, բունդեսկանցլեր Օլաֆ Շոլց։ Ուկրաինային Leopard-ներ տրամադրելու որոշումը մեծ քայլ է Ռուսաստանին կանգնեցնելու համար»։

Գերմանիան նաև կթույլատրի երրորդ երկրներից գերմանական տանկերի վերաարտահանումը Ուկրաինա։

ՆԱՏՕ-ն հարձակողական սպառազինություն է տրամադրում Ուկրաինային

Շաբաթներ շարունակված բուռն քննարկումներից հետո այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշեցին Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու համար Ուկրաինային տրամադրել նաև հարձակողական սպառազինություն, ամփոփումը է «Ազատությունը»։ Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես հաստատեց, որ Կիև կուղարկի Leopard տանկեր։ Բացի դրանից, Բեռլինը թույլ կտա մյուս երկրներին ևս փոխանցել իրենց զինանոցում գտնվող գերմանական այդ տանկերը։ Ելույթ ունենալով խորհրդարանում կանցլեր Օլաֆ Շոլցը ընդգծել է, որ որոշումը կայացվել է դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո․ - «Մենք նաև Leopard 2 հիմնական մարտական տանկեր կտրամադրենք Ուկրաինային: Սա կրկին մեր դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ ինտենսիվ խորհրդակցության արդյունքում կայացված որոշում է: Եվ ես ուզում եմ հստակ ասել՝ ճիշտ է, որ մենք մեզ թույլ չտվեցինք շեղվել»։

Առնվազն 12 երկիր արդեն մտադրություն է հայտնել Կիևին Leopard-ներ մատակարարել։ Բացի դրանից, Ուկրաինան կստանա նաև այլ արևմտյան տանկեր, մասնավորապես՝ բրիտանական Challengers-ներ։ «Միասին մենք կապահովենք Ուկրաինայի հաղթանակն այս պատերազմում, ինչն ապահովում է կայուն խաղաղություն», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:

Մինչ գերմանական և ամերիկյան տանկերը դեռ չեն հասել Ուկրաինա, ռուսական տանկերը առաջ են գնում Բախմոտի ուղղությամբ։ Ռուսական կողմը հայտնում է, որ Վագներ մասնավոր ընկերության վարձկաններն արդեն Բախմուտի արվարձաններում են։ Ուկրաինական կողմն այսօր պաշտոնապես հաստատեց, որ ռուսները գրավել են Բախմուտից տասը կիլոմետր հեռու գտնվող Սոլեդար քաղաքը։

Ռուսները պատերազմը կանգնեցնելու որևէ մտադրություն չունեն, հայտարարում են Արևմուտքում։ Ավելին, Ռուսաստանի նախագահն այսօր ասել է, թե «հատուկ գործողության» նպատակը «պատմական Ռուսաստանում ապրող մարդկանց պաշտպանելն է»․ - «Նպատակը, ինչպես բազմիցս ասել եմ, առաջին հերթին մարդկանց պաշտպանությունն է, և առաջին հերթին՝ Ռուսաստանի պաշտպանությունն այն սպառնալիքներից, որոնք նրանք փորձում են ստեղծել մեր հարակից մեր իսկ պատմական տարածքում»։

Ինչ է սպասում Ուկրաինային

Թեև պատերազմի ավարտը դեռ չի երևում, և կողմերը հայտարարում են, թե այսօր չկան պայմաններ բանակցությունները վերսկսելու համար, Ուկրաինայի ապագայի շուրջ քննարկումները չեն դադարում։ Washington Post-ը գրել է, թե Միացյալ Նահանգները հակված է հավատալ, որ ապագայում Ուկրաինայի անվտանգությունը լավագույնս կապահովի ոչ թե ՆԱՏՕ-ին նրա անդամակցությունը կամ դաշնակիցների հետ նման համաձայնագիրը, այլ Ռուսաստանին զսպելու ունակ հզոր բանակը:

Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա Washington Post-ի վերլուծաբան Դեյվիդ Իգնաթիուսի պնդմամբ՝ և՛ Վաշինգտոնը, և՛ Կիևը կարծում են, որ դժվար թե հնարավոր լինի թերակղզին վերադարձնել ուժով. - «Ղրիմի թերակղզին գրավելու լայնածավալ արշավն իրատեսական չէ, ըստ ԱՄՆ-ի և Ուկրաինայի շատ պաշտոնյաների: Մասամբ այն պատճառով, որ Պուտինը ակնարկել է․ Ղրիմի վրա հարձակումը կարող է միջուկային էսկալացիայի խթան հանդիսանալ»։ Նրա խոսքով, Բայդենի վարչակազմը համաձայն է ուկրաինացիների հետ, որ Ղրիմը պետք է վերադարձվի, բայց կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայի համար ավելի կարևոր է, որ այն գոնե դադարի հարձակումների հենակետ լինել։

Կրեմլ. «Ամերիկյան տանկերը վառվում են այնպես, ինչպես մյուսները»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անհեթեթ է որակել Ուկրաինային ամերիկյան Abrams տանկեր մատակարարելու ծրագիրը։

Լրագրողների հետ ամենօրյա հեռախոսային ճեպազրույցում Պեսկովն ասել է, որ թեև ամերիկյան տանկերի փոխադրումները չեն հաստատվել, բայց դա կլինի գումարի վատնում։ «Համոզված եմ, շատ մասնագետներ հասկանում են այդ գաղափարի անհեթեթությունը։ Տեխնոլոգիական առումով ծրագիրն աղետալի է», - ասել է Պեսկովը և ընդգծել․ - «Բայց գլխավորը՝ գերագնահատվում է ուկրաինական բանակին տրվող ներուժը։ Այդ տանկերը վառվում են այնպես, ինչպես մյուսները»։

Կրեմլի խոսնակը նաև հավելել է.«Համոզված եմ, որ շատ փորձագետներ նույնպես հասկանում են այս գաղափարի անհեթեթությունը։ Պարզապես նման պլանը տեխնոլոգիական առումով բավականին ձախողված է, և ամենակարևորը Abrams-ների օգտակարության գերագնահատում է, դրանք ուկրաինական բանակի ներուժը չեն մեծացնի»։

Բայդենը հաստատեց Ուկրաինային 31 M1 Abrams տանկ ուղարկելու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Ուկրաինա 31 M1 Abrams տանկ ուղարկելու մտադրության մասին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իրեն խորհուրդ է տվել գնալ այդ քայլին, քանի որ դա կուժեղացնի «իր տարածքը պաշտպանելու և իր ռազմավարական նպատակներին հասնելու» Ուկրաինայի կարողությունը։

«Abrams տանկերը աշխարհի ամենամարտունակ տանկերն են։ Դրանք նաև չափազանց դժվար են շահագործվում և սպասարկվում, այդ իսկ պատճառով մենք նաև Ուկրաինային տրամադրում ենք մասեր և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են այդ տանկերին մարտադաշտում արդյունավետորեն աջակցելու համար, հնարավորինս շուտ ուսուցանում ենք ուկրաինական զորքերին այդ նյութատեխնիկական և տեխնիկական սպասարկման հարցերում»,- ասել է Բայդենը։

Ըստ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, տանկերի առաքումը և ուկրաինական զորքերին լայնածավալ ուսուցումը ամիսներ կտևի: ԱՄՆ-ը պետք է կառավարի տանկերի համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման բարդ շղթաները։ «Այդ տանկերը մարտի դաշտ հասցնելու համար ժամանակ կպահանջվի։ Ժամանակը, որը մենք օգտագործում ենք, որպեսզի համոզվենք, որ ուկրաինացիները լիովին պատրաստ են Abrams տանկերը ինտեգրելու իրենց պաշտպանությանը»,- ըստ News.am-ի, հավելել է Բայդենը:

Նա վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցությունը «հարձակողական սպառնալիք չէ» Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի աջակցությունն ուղղված է Ուկրաինային օգնելու «պաշտպանել իր ինքնիշխանությունը»։ «Սա հարձակողական սպառնալիք չէ Ռուսաստանի համար։ Հարձակողական սպառնալիք չկա»,- ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ, իր կարծիքով, ռուսական զորքերը պետք է վերադառնան «այնտեղ, որտեղ իրենց տեղն է»՝ Ռուսաստան։ «Դա այն է, ինչ մենք բոլորս ցանկանում ենք՝ վերջ տալ այս պատերազմին»,- ասել է Բայդենը։ Որպես Ուկրաինային աջակցելու «համաշխարհային» ջանքերի մաս՝ Բայդենը շնորհակալություն է հայտնել Գերմանիային օգնությունն ուժեղացնելու համար:

Սլովակիան էլ պատրաստ է 30 T-72 տանկ ուղարկել Ուկրաինա

Սլովակիան պատրաստ է «անհապաղ» 30 T-72 տանկ ուղարկել Ուկրաինա՝ պայմանով, որ դրա դիմաց կարող է արևմտյան տանկեր ստանալ, չորեքշաբթի ասել է պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը։

Նա նշել է, որ Սլովակիան անցյալ տարի խորհրդային ժամանակաշրջանի BVP-1 հետևակի մարտական 30 մեքենա է ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ Գերմանիան համաձայնել է Սլովակիային 15 Leopard 2 տանկ մատակարարել՝ դրանց փոխարինելու համար։ «Մենք դեռ ունենք 30 T-72 տանկ, և մենք պատրաստ ենք դրանք անհապաղ Ուկրաինա ուղարկել, նույնիսկ վաղը, եթե հնարավոր լինի դրա դիմաց արևմտյան՝ Leopard կամ ցանկացած այլ տանկ ստանալ»,- ասել է Նադը։

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «ամենադժվար» իրավիճակի մասին

Ֆումիո Կիսիդայի կառավարությունը նախկինում հաստատել էր անվտանգության նոր ռազմավարությունը, որը նշանավորում էր բացառիկ ինքնապաշտպանության սկզբունքից հրաժարումը։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ տարածաշրջանը գտնվում է Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենալարված իրավիճակում և խոստացել է զարգացնել ռազմական հնարավորությունները՝ որպես անվտանգության նոր ռազմավարության մաս առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Դեկտեմբերին Կիսիդայի կառավարությունը հաստատեց անվտանգության և պաշտպանության հիմնական բարեփոխումները, ներառյալ հակահարվածային կարողությունների ստեղծումը, ինչը նշանակում է շեղում հետպատերազմյան սկզբունքից, ըստ որի Ճապոնիան զարգացնում էր միայն ինքնապաշտպանությունը: Ճապոնիան հայտարարել է, որ հրթիռային կալանիչների ներկայիս տեղակայումը բավարար չէ Չինաստանում և Հյուսիսային Կորեայում զենքի արագ կատարելագործումից պաշտպանվելու համար։ Խորհրդարանում իր ելույթում Քիշիդան հայտարարել է, որ ակտիվ դիվանագիտական աշխատանքը պետք է լինի առաջնահերթություն, սակայն «անհրաժեշտ է պաշտպանական ուժ՝ դրան աջակցելու համար»։ Ճապոնիայի անվտանգության նոր ռազմավարությունը հիմնված է իրատեսական սիմուլյացիաների վրա, ասել է նա, «Երկրորդ աշխարհամարտից հետո ամենալարված և բարդ միջավայրում, որտեղ հարցն այն է, թե արդյոք մենք կարող ենք պաշտպանել մարդկանց կյանքը արտակարգ իրավիճակներում»:

Առաջիկա 2-3 շաբաթները վճռական են լինելու

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը օրերս իսպանական El Mundo պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա 2-3 շաբաթները վճռական են լինելու ուկրաինական հակամարտության համար։ Այդ ժամանակամիջոցը, ըստ նրա, «որոշելու է մեր ապագան»։

Առաջիկա երկու կամ երեք շաբաթները վճռական են լինելու։ Շատ բան, որ տեղի կունենա 2023 թվականին, կախված կլինի առաջիկա շաբաթներից։ Այդ շաբաթները կորոշեն մեր ապագան»,- մասնավորապես ասել է Միշելը։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան նաև ընդգծել է, որ հարկավոր է շարունակել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։
Անդրադառնալով հակառուսական պատժամիջոցներին՝ Միշելն ասել է, որ հաջորդ քայլերը, որոնք հարկ կլինի ձեռնարկել ընդդեմ Ռուսաստանի, ավելի դժվարին են լինելու։

Նա նկատել է, որ Եվրամիությունն ունի գործիքներ Կրեմլի վրա ճնշումներ գործադրելու համար, սակայն «յուրաքանչյուր հաջորդ քայլն ավելի դժվարին է լինելու»։

Նկատենք, որ ավելի վաղ ուկրաինական հետախուզության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունում վճռական կլինեն գարունն ու ամռան սկիզբը։ Նա նշել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն ազդարարող «առաջին նախանշանների» մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ գարունն ու ամռան սկիզբն անցած կլինեն։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7363 անգամ
Լրահոս
Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am