«Մեղավորը պետք է հրապարակայնորեն պատժվի»․ հրդեհից զոհված Հրաչյա Գրիգորյանի տատիկ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված 19-ամյա Հրաչյա Գրիգորյանին այսօր՝ հունվարի 24-ին, հողին հանձնեցին Երեւանի Հաղթանակի թաղամասում գտնվող զինվորական պանթեոնում։

Հրաչը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանող էր։ Կես տարի սովորել էր Կուլտուրայի ֆակուլտետի Կառավարման բաժնում, ապա բանակ գնացել։


Հրաչի հայրը, որը արտերկրում է գտնվում, որդու հուղարկավորությանն այդպես էլ չկարողացավ ներկա գտնվել։ Ընտանիքի միակ որդուն՝ Հրաչին, բանակ էին ճանապարհել նախորդ ձմռանը, մեկ տարի անց՝ օրեր առաջ ստացան նրա մարմինը՝ փակ դագաղով։

«Ցավը միայն զգացողն է հասկանում, ինձ հիմա ոչինչ չի բուժի։ Մի ընտանիք կործանվեց, կործանվեց իմ կատարյալ երիտասարդը, իմ լույսը, իմ ճանապարհը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Հրաչի տատը՝ տիկին Պայծառը։

Հրաչը մանկավարժ տատիկի սիրելի թոռնիկն էր։ Պայծառ տատը մեծ դեր էր ունեցել Հրաչի դաստիրակությունում։ Հայրենասեր, ազնիվ, մաքուր՝ այսպես է թոռանը բնորոշում տատը։

«Թերություն չի ունեցել իմ տղան։ Խելացի էր ու ուժեղ, այնքան ուժեղ, որ եթե մատով խփեր, կարող էր դուռն էլ բացել, պատն էլ քանդել, ամեն ինչ էլ անել»,– ասում է նա։

Գրիգորյանները Հրաչի ծառայության ընթացքում մի քանի անգամ այցելել էին նրան, եղել Ազատ գյուղի այն տանը, որտեղ ողբերգական ձեւով ընդհատվեց իրենց որդու եւ եւս 14 տղայի կյանք։ Հրաչի մայրը խոսել չի ցանկանում, ժամանակ առ ժամանակ վրդովմունքով արձագանքում է զրույցին՝ որդու ու ծառայակիցների կեցության ոչ բարվոք պայմանների մասին իրենք մինչեւ այդ էլ էին տեղյակ։ Ինչն է եղել Հրաչի ու մյուսների մահվան պատճառը, ընտանիքի վիշտը չի թողնում հիմա մտածել այդ ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, պաշտոնական նախնական վարկածը նրանց համար այդքան էլ համոզիչ չէ։ Այժմ միայն մեղավորներին պատժված են ուզում տեսնել։

«Մեղավորը պետք է հրապարակայնորեն պատժվի։ Այստեղ միայն իմ երեխայի հարցը չէ․ եւս 14 հիասքանչ երիտասարդ մեր ազգից պակասեց, սա կարծես ցեղասպանություն լինի։ Ինձ միայն պետք է, որ բոլոր մեղավորները պատասխան տան։ Պատկերացնո՞ւմ եք 15 հրաշք, վիրավորների ճակատագիրն էլ դեռ անհայտ է։ Պետք է երկար, մանրակրկիտ ուսումնասիրվի, դա լինելու բան չէր, բոլորս էլ գիտենք։ Բազմաթիվ մեղավորներ կան, ես անգրագետ չեմ, ամեն ինչ հասկանում եմ»,– ասում է Հրաչի տատը։

դիտվել է 663 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am