Ցանկացած կեղծիք՝ Հայաստանի տնտեսության հենք հանդիսացող ոլորտի մասին, պետք է հերքվի․ Արմեն Ստեփանյան (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն և ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ զրույցի առիթը շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և Սյունիքի մարզում հանգրվանած արցախցիներին տրամադրվող աջակցությունն էր, սակայն հաշվի առնելով, որ Արցախի հանքարդյունաբերական ծրագրերը դարձել են շինծու պատրվակ Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափման համար, անդրադարձ եղավ նաև ոլորտին և ստեղծված իրավիճակին։

– Պարոն Ստեփանյան, օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ԶՊՄԿ-ն զգալի աջակցություն է ցուցաբերել Սյունիքում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին։ Քանի՞ մարդու մասին է խոսքը, և ի՞նչ օգնություն է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը։

– Թվերի մասին հստակ տեղեկություն հավանաբար մարզային և համայնքային իշխանությունները կարող են տալ։ Գիտեմ, որ շատերը հանգրվանել են Սյունիքի մարզում, այդ թվում՝ Քաջարան և Կապան քաղաքներում։ Եվ հակառակը՝ մեր բնակիչներից շատերը շրջափակման մեջ են մնացել Արցախում, և նույնիսկ աշխատակիցներ ունենք, ովքեր փակված հատվածի այն կողմում են եղել և չեն կարողանում վերադառնալ։ Ինչ վերաբերում է մեր օգնությանը, ապա դա իրականացվում է «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամին գումար տրամադրելու միջոցով, իսկ ծրագրերի իրականացմամբ զբաղվում է մարզպետարանը։ Կարծում եմ՝ սա օգնությունը հասցեական ու առավել արդյունավետ է դարձնում։ Չէի ցանկանա թվեր նշել, միայն նշեմ, որ մեր հայրենակիցներին աջակցելու գործին այսօր յուրաքանչյուր կազմակերպություն պետք է մասնակցի՝ իր ուժերի ներածին չափով։

– Դուք, որքան տեղյակ եմ, մասնագիտությամբ բնապահպան եք։ Արդեն երկար տարիներ աշխատում եք հանքարդյունաբերության ոլորտում։ Հաջորդ հարցս Արցախում հանքարդյունաբերական ծրագրերին է վերաբերում։ Ինչպես հայտնի է՝ ճանապարհը փակած սադրիչները հանքերի թեման օգտագործում են՝ որպես պատրվակ։ Տարեվերջին Արցախի իշխանությունները և հանքը շահագործող Բեյզ Մեթալս ընկերությունը հայտարարեցին, որ հանքի գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է։ Ինչպես և կարելի էր ենթադրել, ճանապարհները, միևնույն է, փակ մնացին։ Ի՞նչ եք մտածում այս իրավիճակի հետագա զարգացման մասին։

– Կարող եմ միայն ասել, որ մտահոգությամբ եմ հետևում զարգացումներին, հույս ունենալով, որ ճանապարհը կապաշրջափակվի, իսկ հանքը կվերսկսի աշխատանքները, քանի որ լավ եմ պատկերացնում, թե ինչ հսկայական կարևորություն ունի այդ ծրագիրն Արցախում՝ տնտեսական և սոցիալական առումով։

 

– Ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ճանապարհների շրջափակումն առիթ տվեց բազմաթիվ խոսակցությունների այն մասին, որ հաճախ հենց Հայաստանում են ծնվել այն կոչերն ու պնդումները, որոնք այժմ օգտագործում են ադրբեջանցիները։ Անշուշտ, բոլորի համար հասկանալի է, որ այստեղ բնապահպանական օրակարգ չկա, այդուհանդերձ, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն այդ տեսանկյունից, ի՞նչ դիրքորոշում ունի հայաստանյան հանքարդյունաբերական ոլորտը։

– Չեմ ուզում մեկնաբանել ադրբեջանցիների թեզերը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում երկար տարիներ հանքարդյունաբերության դեմ հնչող թեզերին, չեմ կարող խոսել ոլորտի անունից, կարող եմ ասել անձամբ իմ տեսակետը. մենք մեր հանքարդյունաբերական պոտենցիալը լիարժեք օգտագործելու, ոլորտը իրական գիտական քննարկումներով բարելավելու, ներդրումներ ներգրավելու փոխարեն, տարիներ շարունակ զբաղված ենք եղել ինքներս մեզ վրա ցեխ շպրտելով, ինչպես, օրինակ, վերջերս էր՝ տեղի չունեցած «պոչամբարի պայթյունի» մասին կեղծ լուրեր տարածելով, նման օրինակները շատ-շատ են։ Սրան վերջ տալու և լրջանալու ժամանակն է։ Հանքարդյունաբերությունը բեռ չէ։ Դա հսկայական հնարավորություն է, որ պետք է ճիշտ օգտագործել։ Այսօր ԶՊՄԿ-ն վճարում է այնքան հարկ, որքան խոշոր հարկատուների ցուցակի հաջորդ 5 ձեռնարկությունները՝ միասին վերցրած։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հնարավորություններ կունենար Հայաստանը, եթե մենք ունենայինք ԶՊՄԿ-ի մասշտաբի ևս մեկ-երկու հանքարդյունաբերական ծրագիր։

– Վստահ եմ, չեք պնդի, որ բնապահպանական բոլոր խնդիրները մտացածին են։

– Իհարկե՝ ոչ։ Բայց ես իմ մասնագիտական և մասնավորապես հանքարդյունաբերական կարիերայի ընթացքում Հայաստանում մեկ ձեռքիս մատների վրա կարող եմ հաշվել դեպքերը, երբ վեր հանված խնդիրներն իսկապես գիտական հիմնավոր քննարկման արդյունք էին։ Մենք չենք ունեցել կամ շատ քիչ ենք ունեցել իրական բնապահպանական դեբատ, մասնագիտական քննարկում։ Մենք հիմնականում ունեցել ենք վախեր կամ միֆեր տարածելու վրա հիմնված ակտիվիստական աղմուկ։ Դրանք տարբեր բաներ են։ Մեկն օգնում է բարելավել հանքարդյունաբերության բնապահպանական կառավարումը, մյուսը խանգարում է առանձին վերցրած ծրագրերին, նաև ընդհանուր ֆոն է ստեղծում երկրի հանքարդյունաբերության ոլորտի դեմ, ինչին ականատես ենք լինում հիմա։

– Բայց ակտիվիստները նույնպես իրավունք ունեն մտահոգություն հայտնելու։ Նրանք դժգոհում են, որ հանքարդյունաբերական ընկերությունները նրանց ճնշում են ու դատի են տալիս, փորձում լռեցնել։

– Իհարկե ունեն իրավունք։ Իսկ ի՞նչն է խանգարում քննադատել՝ առանց զրպարտություն ու սուտ տարածելու։ Եթե մասնագիտական գիտելիքները չեն բավարարում խնդիրները ձևակերպել առանց ստի, ուրեմն ավելի լավ է լռել, հատկապես՝ այսօր։ Ես ինքս նախկինում միշտ դեմ եմ եղել զրպարտությանը դատական կարգով պատասխանելուն։ Բայց հիմա սա դարձել է անվտանգության խնդիր։ Ցանկացած կեղծիք՝ Հայաստանի տնտեսության հենք հանդիսացող ոլորտի մասին, պետք է հերքվի։ Այլապես երբեք չգիտենք, թե համացանցում կուտակված սուտը ում կողմից և ինչպես կօգտագործվի մեր երկրի և ժողովրդի դեմ։

– Որն է այն նուրբ բալանսը, որ համ բնապահպանական խնդիրները բարձրաձայնվեն, համ՝ ձեր նշած անվտանգային ռիսկերը չառաջանան։

– Լուծումը՝ կեղծիքից, սուտ տարածելուց զերծ մնալն է, և խնդիրները մասնագիտական մակարդակում քննարկելը։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ որևէ հանքում իմ աշխատանքի ընթացքում երբևէ չեմ արել այնպիսի պնդում, որի իրավացիությունը չեմ կարող պաշտպանել ցանկացած դատարանում։ Ձեր ասած բալանսն այն ժամանակ կլինի, երբ նման վստահություն կարողանան ունենալ հանքարդյունաբերության բոլոր քննադատները։ Ես ամենից շատ ցավում եմ հենց դրա համար, որ այսօր վարկաբեկվեց, դելեգիտիմացվեց իրական բնապահպանությունը՝ նույնականացվելով վնասատու ակտիվիզմի հետ։ Ակտիվիզմը կարող է և պետք է հօգուտ հասարակության ծառայի, սակայն դա էլ պետք է արվի ամենայն պատասխանատվությամբ։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Ի՞նչ է դրել Աննա Հակոբյանը ՔՊ-ականների վրա»․ Ռուբեն Հակոբյան (video) #ՀԻՄԱ․ «Արսեն Թորոսյանի հերն էլ, մերն էլ, ծնվածն ու չծնվածն էլ»․ Արշակ Զաքարյան (video) Փաշինյանը կտա՞ սպանելու հրաման․․․ Նաիրա Զոհրաբյան (video) «Տո թու՛րք, տո․․․ հենց հիմա Արսեն Թորոսյան փողոց դուրս արի ու կտեսնես»․ Անաստաս Իսրայելյան (video) Վահե Հովհաննիսյան, լավ կլինի գնաք, ձեր «սրբազան գործով» զբաղվեք․ Անժելա Թովմասյան (video) Լսի՛ այ «կով»․․․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) ՀԻՄԱ․ Արսեն Թորոսյանը հայհոյել է Նիկոլի հորն ու մորը․ Նաիրա Զոհրաբյան «Ֆաշիզմը շարունակվել է... ՔՊ-ականները նորից խանգարվեցին ընդդիմության նախագծից» (video) Վահագն Ալեքսանյանը հիմա մարդ ծեծելով ա զբաղված, հլը թող հանգստանա, որ․․․ Էդգար Ղազարյան (video) Սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում Գնա շեֆիդ` թուրք Նիկոլի խուլիգան վարքագծի ու բառապաշարի համար, մորդ կողմից մարդկանց վրա թքելու և միջնամատ ցույց տալու համար ներողություն խնդրի․ Համբարյան Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են սոսինձ. «Սրբազան պայքար»-ի երիտասարդներն ազատ են արձակվել Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ Հրաժարականը կապ չունի, նա պետք է դատվի Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am Արսեն Թորոսյա՛ն, քեզ ու քո տերերին եմ ասում․ Վահագն Չախալյան (video) Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Էրդողանը չի հանդիպի Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակություններին Շարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներում Движение «Победа 9/45» объединило больше 500 тысяч человек на мероприятиях 9 мая в разных странах «И правильно, и молодцы»: Путин напомнил США, кто снабжает их ядерным топливом (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am