«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական ներկայացրեց ԱԺ։ Ապա ժամը 14։00-ին ՄԻՊ գրասենյակում ժողով հրավիրեց, որ տեղեկացնի հրաժարականի մասին։ ՄԻՊ աշխատակազմից մեզ պատմեցին, որ իր խոսքը Գրիգորյանը սկսել է աշխատակազմին շնորհակալություն հայտնելով, հետո նրանց առաջ արդարացել է․
«Ես ուզում էի ինքս ձեզ հայտնել, սակայն «Հրապարակն» առաջ ընկավ»․ մենք լուրը հրապարակել էինք առավոտյան։ Գրիգորյանը տեղեկացրել է, թե երեկ է նոր աշխատանքի առաջարկը ստացել ու համաձայնել, մինչդեռ մենք 4-5 օր առաջ գիտեինք, որ նա հրաժարական է տալու եւ այլ պաշտոնի է գնալու։ Գրիգորյանն աշխատակազմին չի մանրամասնել, թե ինչ նոր աշխատանքի մասին է խոսքը։
Երեկ նա ՄԻՊ աշխատակազմի իր կադրերին շնորհակալագրեր է բաժանել։ Ժողովի ավարտից հետո աշխատակիցները ցրվել են իրենց սենյակները, բայց քիչ անց բոլորին կրկին հավաքել են, որ Քրիստինե Գրիգորյանին հրաժեշտ տան։ Աշխատակիցները զարմացել են, թե ինչու են հիմա հրաժեշտ տալիս, չէ՞ որ ՄԻՊ-ի հրաժարականը հաստատվում է այն դեպքում, երբ նա 1 շաբաթ հետո պնդում է իր հրաժարականը, այսինքն՝ 1 շաբաթ դեռ պետք է պաշտոնավարի։ Սակայն Գրիգորյանը հավաքել է իրերն ու երեկ հեռացել, աշխատակազմին ասել են, որ այլեւս չի գալու։ Ստացվում է, որ մեկ շաբաթ ՄԻՊ գրասենյակը դե ֆակտո ղեկավար չի ունենալու։
Ինչ վերաբերում է Գրիգորյանի հետագա ճակատագրին, ապա դրա վերաբերյալ 2 տարբեր տեղեկություն կա՝ որ նա ԲԴԽ է գնալու կամ որեւէ միջազգային կառույցում դեսպան է նշանակվելու։ ՄԻՊ աշխատակազմում շունչները պահած սպասում են եւ մամուլ կարդում, որ իմանան, թե ՄԻՊ-ի պաշտոնի համար ինչ թեկնածուների անուններ են շրջանառվում»:
Հունվարի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Նաիրա Մելիքյանը։
Հունվարի 30-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Հունվարի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է:
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը