Ի՞նչ է կառուցվել և ի՞նչ գործունեություն է ծավալվել Կութ և Ազատ գյուղերի շրջակայքում, որը չպետք է իմանանք
Ի՞նչ է կառուցվել և ի՞նչ գործունեություն է ծավալվել Կութ և Ազատ գյուղերի շրջակայքում, որը չպետք է իմանանք
2021 թվականի մայիսի 30-ին, ես՝ Զարուհի Փոստանջյանն
ս այցելել եմ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ցանկանալով այցելել համանուն մարզի Կութ գյուղ:
Հասնելով գյուղ՝ Ռազմական Ոստիկանության աշխատակիցներն արգելել են ինձ՝ Զարուհի Փոստանջյանիս մուտք գործել Կութ գյուղ, նշելով, որ չի թույլատրվում, առանց որևէ պատճառաբանության, սակայն նշել են, որ Զարուհի Փոստանջյանն իր մուտքը դեպի Կութ գյուղ թույլատրելու վերաբերյալ տեղեկատվություն կարող է ստանալ 2-րդ Բանակային Կորպուսի Հրամանատարությունից:
Զարուհի Փոստանջյանն, այցելելով 2-րդ Բանակային Կորպուսի Հրամանատարություն, ստացել է պատասխան, որ վերոնշյալ խնդրի վերաբերյալ որևէ մեկը պատասխան տալ չի կարող:
Իսկ օրեր անց Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես պատասխանեց ազատ տեղաշարժը սահմանափակվել է անվտանգության ապահովման հիմքով:
Գրել է Զարուհի Փոստանջյանը