Իտալիայում 30 տարի թաքնվելուց հետո ձերբակալվել է «Կոզա Նոստրայի» ղեկավարը
Իտալիայում կարաբինիեները ձերբակալել են Մատեո Մեսինա Դենարոյին, ով սիցիլիական «Կոզա Նոստրա» մաֆիայի ենթադրյալ ղեկավարն է և ով փախուստի մեջ էր արդեն 30 տարի: Այս մասին հայտնում է ANSA իտալական հրատարակությունը։
Մատեո Մեսինա Դենարոն իտալական մաֆիայի ամենահզոր ղեկավարներից է։ Նա փախուստի մեջ է արդեն 30 տարի՝ 1993 թվականից։