Թուրքիան IMET (International Military Education and Training)-ը անվտանգության ամերիկյան ծրագրի շրջանակներում ամենաշատ օգնություն ստացած երկիրն է․ մանրամասներ

Վերջերս գրել էի Ֆրանսիայի՝ Ադրբեջանին զինելու մասին։ Հիմա խոսենք ԱՄՆ՝ տարածաշրջանում ունեցած դերից։

Մեր տարածաշրջանում՝ Մեծ Մերձավոր Արևելքում և մասնավորապես դրա մաս հանդիսացող Հարավային Կովկասում ԱՄՆ և Բրիտանիայի գլխավոր դաշնակիցը Թուրքիան է: Սա փաստ է: Չկա երկրորդ պետությունը, որը չնայած բոլոր առկա տարաձայնություններին, նույնքան մեծ աջակցություն է ստանում ամերիկյան ու բրիտանական կողմերից, որքան Թուրքիայի Հանրապետությունը: Տարածաշրջանում միակ երկիրը, որը արևմտյան գլխավոր ռազմաքաղաքական կառույցի` ՆԱՏՕ լիարժեք անդամ է, Թուրքիան է:

Հետևաբար Թուրքիայի` տարածաշրջանային քաղաքականությունը հիմնական գծերով համընկնում է արևմտյան նշված պետությունների աշխարհքաղաքական շահերի հետ, ինչի պատճառով վերջիններս պատրաստ են աչք փակել Թուրքիայի ու Ադրբեջանի` ավելի լոկալ նշանակության գործողությունների, օրինակ` հայերի հերթական կոտորածի կամ Հայաստանի տարածքի գրավման փաստի վրա: Որովհետև ավելի էական է, որ այստեղ չլինեն Ռուսաստանն ու Իրանը, նույնիսկ եթե դրա գինը Հայաստանի չլինելն է: Որովհետև Հայաստանը աշխարհքաղաքական կարևորություն ունի այքանով, որքանով որ հակադրվում է Թուրքիայի (կարդա՛ Արևմուտքի) շահերին և այդ հարցում ունի շահակիցներին՝ ի դեմս Իրանի և Ռուսաստանի։ Այն պահից, երբ Հայաստանը այլևս լինի առանց իրանական ու ռուսական ներկայության, կլինի թուրքական, իսկ դրանից հետո Վաշինգտոնի ու Լոնդոնի համար միևնույն է, թե Թուրքիայի հովանու ներքո գտնվող Հայաստանում կամ օրինակ դրա մի մաս Սյունիքում/Արցախում/Տավուշում կապրեն հայեր, թե ոչ։ Իսկ Թուրքիայի համար միևնույն չէ. կարևոր է, որ հայեր չապրեն (այդ մասին փաստացի հայտարարում են «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման մեջտեղ բերելով)։

Իմիջիայլոց, հենց ամերիկյան ռազմական օժանդակության IMET ծրագրի օգնությամբ է կրթվել ու կայացել Թուրքիայի ծավալապաշտական ներկայիս քաղաքականության իրականացնողներից մեկը` պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

IMET (International Military Education and Training)-ը անվտանգության ամերիկյան ծրագիր է, որի շրջանակներում օտարերկրյա ռազմական գործիչները ստանում են պրոֆեսիոնալ զինվորական կրթություն, իսկ ԱՄՆ-ն դրա շնորհիվ իր ազդեցությունն է տարածում տարբեր երկրների ռազմական էլիտաների վրա:

Թուրքիան այս ծրագրի շրջանակներում ամենաշատ օգնություն ստացած երկիրն է: Այսպես, 2000-2021 թթ. տվյալներով Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է 61 միլիոն 642 հազար դոլար աջակցություն: Պատկերավոր ասած, ամերիկյան կրթությամբ թուրք զինվորականներն են ապահովում Հայաստանի աննկատ գրավումը, թեև հանրային տրամադրությունները այլ տեսքն ունեն։

Ինչպես ասում է հին ավետարանական խոսքը՝ դատե՛ք ծառն իր պտուղներով, այլ ոչ թե տարբեր գրչակների հիմարագույն պոպուլիզմով։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ» Ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին, կվնգստա ու պատասխան կստանա․ Մանուկ Սուքիասյան (video) Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ «Մայր Հայաստանի» ֆլեշ մոբը՝ ավագանու նիստին (video) ՔՊ-ի ներսի խուճապն ու Նիկոլի փախուստը․ Սուրեն Սուրենյանց (video) Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս 2 օր Եվրոպայում էի, 1,5 օր՝ Ռուսաստանում. Սուրեն Պետրոսյան (video) «Նեմեսիսն ահաբեկչության հետ կապ չունի». Սրբազանն իր համակիրների հետ «Նեմեսիսի» հուշարձանի մոտ է (video) Կռապաշտությունը պետք է վերանան․ Բագրատ Սրբազան (video) Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet Բագրատ Սրբազանի խոսքից հետո կարմիր բերետները հետ քաշվեցին․ Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզանից (video) Հանդարտվեք, խաղաղ հետ գնացեք ու մի փորձեք ժողովրդին ահաբեկել․ Տավուշի թեմի առաջնորդը հանդարտեցնում է ոստիկաններին Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը Վարորդներն ազդանշաններով ողջունում են Սրբազանին, անցորդները՝ մոտենում, օրհնություն ստանում (video) Գործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ԵՊՀ պրոռեկտորը ստիպված իջավ Սրբազանի մոտ` բացատրելու, որ իրեն վերաբերող խոսքերը ճիշտ չեն (video) Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան ԵՊՀ ուսանողները Բագրատ սրբազանին և երթին դիմավորեցին ազգային շուրջպարով (video) Խոստումներից և ոչ մեկը չի կատարվել Սա խայտառակություն է․ մարդուն մեքենայից հանեցին, ուժ գործադրելով` տարան. ընդդիմադիր Արթուր Խաչատրյան (video) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Դու ոստիկանությանը դարձնում ես ազգի թշնամի․ Ռուբեն Հակոբյանը՝ Վահե Ղազարյանին Տասնյակ կարմիրբերետավորներ Երեւանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am