Հասարակության մի մասն ապրում է «сучья зона»-ի բարքերով

Հասարակության մի հատված ապրում է «сучья зона»-ի բարքերով. ինձ լավ լինի՝ պետություն-հայրենիք-հայրենակից՝ թքած:

Դիվանագետ, փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը երեկ մի գրառում էր արել. «Մարդ ի՞նչ երևակայության պիտի լիներ՝ 88-ի արցախյան պայքարի օրերին պատկերացնելու համար, որ 2023-ին անկախ Հայաստանի պաշտոնական ալիքը չի հաղորդելու շրջափակված Արցախից հաղորդվող հեռուստակամուրջը, և որ հայաստանյան հասարակության մեծ մասը խորապես թքած է ունենալու այդ հանգամանքի վրա»։

Աշոտ Ոսկանյանին վերաբերվելով մեծ հարգանքով և համարելով բացառիկ մտածող մարդ՝ ցանկանում եմ շարունակել նրա ասածը.

Անլիդերություն ազգերը գնում են ողբերգության։ Մենք հիմա պրոցեսի վերջնագծում ենք։

Հասարակության մի հատված ապրում է «сучья зона»-ի բարքերով. ինձ լավ լինի՝ պետություն-հայրենիք-հայրենակից՝ թքած։ Այդ զոնայում տեղավորվում են տարբեր սոցիալական խմբեր, անհատներ, տեսակներ, հիմնարկներ և այլն։

88-ի արցախյան պայքարից ի վեր չձևավորվեցին ազգային- առաջադիմական վերնախավեր, որոնք կկրթեին հասարակություն և կսերմանեին պետական մտածողություն։ Եվ այսօր վերնախավերի և պետական ինստիտուտների փոխարեն մենք ունենք իշխանական և հակաիշխանական ԱՆԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ սպասարկող շքախմբեր։

Մեր հասարակության շատ փոքր հատվածն է, որ հիմքում ունի արժեքներ և քաղաքակրթական չիկարելիներ։ Ես իրոք չգիտեմ, թե գիտության ո՞ր դիսցիպլինայով է (գենետիկա, փիլիսոփայություն, անասնաբուժություն), բացատրվում այն մարդկանց վարքագիծը, որոնք պատերազմից հետո մասնակցում էին Նիկոլի դեմ ցույցերին, իսկ հետո տեղավորվում Նիկոլի իշխանության մեջ, ծառայելով այդ իշխանության հարատևմանը։

Նիլոն ու Ալենը պատերազմ են հայտարարել Ռուսաստանին։ Նման դեպքերում գինը լինում է այլոց կյանքերը, հայրենիքի կորսված հատվածները. դա է վկայում հայկական և համաշխարհային պատմությունը։ Բայց չկա այս տարրական բանի ընկալումը և որ ավելի վատ է ՝ չկա այդ ամենը մարդկանց բացատրողը։

Այս պահին պրոցեսները գնում են շատ արագ, և լինելու է հանգուցալուծում։ Ընթանում է երրորդ հանրապետության կազմաքանդման գռեհիկ պրոցես. նեխում են պետական ինստիտուտները, քաղաքական համակարգը, նեխում է հասարակությունը։

Այս պրոցեսը և արյունոտ աղետը կանգնեցնելու մեկ ձև կա. նոր մարդիկ, նոր գաղափարներ, ժամանակավոր նոր ձևաչափեր, որոնք կստանձնեն գոնե ժամանակավոր հակաճգնաժամային ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ։ Միայն այդպես է հնարավոր կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը, որի մեջ մեր ընտանիքներն են, մեր պատմությունը, մեր ողջ հոգևոր ժառանգությունը, մեր ապագան։ Եվ նոր ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ պետությունը պետք է վեր դասի իշխանությունից, իշխանության ժամանակ ձեռք բերած գույքից և փողից, սեփական կոմֆորտից և այլ բաներից։

Ունենք քիչ ժամանակ՝ կանգնեցնելու աղետը, դրանից հետո պետք է գնա ներպետական առողջացում և իհարկե, կոշտ «ռազբորկա»՝ թե ինչո´ւ 30 տարում մենք հասանք այս հանգրվանին։

«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյան

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել Բագրատ Սրբազանը փակագծեր բացեց կուսակցությունների հետ հանդիպումից (video) Փաշինյանն ամեն ինչ մարսել է, բայց Բագրատ Սրբազանն ասաց՝ մեր պայքարը ոնց ենք տանելու (video) Դադար տեսնու՞մ եք այս Շարժումը թիրախ ունի ու դրա հարցը լուծվելու է․ Բագրատ Սրբազան (video) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են Ես պարտավոր եմ լինել Եկեղեցու, Սրբազանի կողքին. Ալլա Լևոնյան (video) Սարսափելի ծրագիր եք անում․ կիրանցին՝ Գնել Սանոսյանին (video) 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան Թուրքին էլ անցնի, իմ տնից դուրս չեմ գալու․ Կիրանցում իրավիճակը լարվեց (video) ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Ես չեմ տեսնել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (video) Նոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքից Կառավարության ղեկավարն էլ է եղել Կիրանցում, ուզում է գումարային փոխհատուցում առաջարկել (video) Նիկո՛լ, սպասում ենք․ ձեռքերդ կտրելու պահն է․ Տիրան Լոքմագյոզյան (video) Անշնորհք հոտ ա գալիս․ կիրանցեցին Գնել Սանոսյանի «դեմքին շպրտեց» իր ասելիքը (video) Մենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը․ Դավիթ Խաժակյան (video) Սա ճիչ է, աղաղակ․ Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց․ Բագրատ Սրբազան (video) Ինչպիսի սահման ձևավորվելու Կիրանցի տների մոտ (video) Գնալու ենք մինչև վերջ․ անգամ իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կա համերաշխություն. Սողոմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am