Նիկոլի ու Իլհամի համատեղ հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ

Երեկ Հայաստանի և Արցախի դեմ տեղեկատվական դիվերսիա էր իրականացվում։ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը գրեթե միաժամանակ ասուլիս էին տալիս։ Արտաքին ձեռքի առկայությունն այս գործողության մեջ ակնհայտ էր։

Նիկոլն ու Իլհամը միմյանց փոխլրացնում էին։ Նիկոլի ֆունկցիան հայ ժողովրդին պարտության, կապիտուլյացիայի նախապատրաստելն ու անելանելիության գիրկը նետելն էր, Իլհամինը՝ հայ ժողովրդին վախեցնելն ու ադրբեջանական ծավալապաշտության ուղղությունները ներկայացնելը։

Նիկոլի ու Իլհամի թիրախները նույնն էին։

Իլհամը Ղարաբաղը համարում է ադրբեջանական։ Նիկոլն էլ։

Իլհամը խոսում է Հայաստանի տարածքներից։ Նիկոլը համարում է, որ այդ տարածքները քննարկման առարկա են։

Իլհամը դեմ է ՀԱՊԿ զորավարժությանը Հայաստանում։ Նիկոլն էլ։

Իլհամը համարում է, որ ղարաբաղցիների հետ պետք է շփվի ներքին կարգով։ Նիկոլն էլ է այդ տեսակետին։ Ինքը պատերազմ բերեց Ղարաբաղի գլխին, տարածքային զգալի կորուստների պատճառ դարձավ, թղթով հանձնեց մի քանի շրջան, բայց հիմա հայտարարում է, թե բա՝ ես չեմ կարող որոշել Ղարաբաղի ճակատագիրը, թող դա որոշեն ղարաբաղցիները՝ Բաքվի հետ շփվելով։

Իլհամը խոսում էր ռուս խաղաղապահների դեմ։ Նիկոլը նույն բանն էր անում ու դեռ մի բան էլ ավելին։ Նիկոլն արդարացնում էր ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ՝ Գյումրիի ռուսական ռազմաբազան գնահատելով որպես ՀՀ–ի դեմ սպառնալիք։

Իլհամը Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Նիկոլը, իբր, սրտնեղած հայտարարում է, որ ինքը պատրաստ է զիջումների, բայց Ալիևն ուզում է վերացնել Հայաստանը։ Ձեռքի հետ էլ արդարացնում է Բաքվի նպատակը՝ հայտարարելով, որ նրանք էլ մտավախություն ունեն, որ մենք ենք ուզում իրենց վերացնել։ Համ էլ՝ ռուսներին է մեղավոր համարում։

Իլհամը դրականորեն է խոսում Թուրքիայի մասին։ Նիկոլն էլ։ Ավելին՝ Նիկոլը հայտարարեց, որ հավատում է Թուրքիայի հետ քիրվայությանը՝ ի տարբերություն Ռուսաստանի հետ բարեկամության։

Միակ բանը, որով կտրուկ տարբերվում են Իլհամն ու Նիկոլը, մոտիվացիան է։ Իլհամն ամեն ինչ անում է իր ու Ադրբեջանի համադրված շահերից ելնելով, իսկ Նիկոլի մոտիվացիան բացառապես անձնական փրկությունն է՝ Հայաստանի ու Արցախի հաշվին։

Հայկ Ուսունց

Աղբյուր՝ 7or.am

 

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am