Երկու ասուլիս, երկուսն էլ «մի բոյի»

Ինչ-որ «պատահականությամբ» երեկ Փաշինյանն ու Ալիևը մամուլի ասուլիսներ տվեցին, երկուսն իրենց հասարակություններին ներկայացրեցին երկրի վիճակը, անելիքները:

Եթե Ալիևի դեպքում ամեն ինչ պարզ էր ու սպասելի` Հայաստանի հասցեին սպառնալիքների տարափի տեսանկյունից, ապա Փաշինյանն, ինչպես երևում է, նորանոր «բարձունքներ» է գրավում Հայաստանի շահերը հողին հավասարեցնելու տեսանկյունից:

Ի՞նչ է ասում Ալիևը... Ուղղակի մի քանի տողերով անցնենք նրա հիմնական մտքերի վրայով:

Զանգեզուրի միջանցքը կբացվի, չնայած դրանից խուսափելու՝ Հայաստանի փորձերին: Ավելին, Ալիևը նույնիսկ «գլուխ է գովացել», որ փաստաթղթում չեղած բանը ինքը կարողանում է օրակարգային թեմա դարձնել:

Անդրադառնալով հայկական կողմից հնչող պնդումներին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցքի մասին որևէ բառ չկա, Ալիևն ասել է՝ «այո, ես այդ եզրույթը հետո եմ մտցրել աշխարհաքաղաքական բառապաշար»։ «Սակայն, այնտեղ հստակ գրված է, որ պետք է տրանսպորտային կապ հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, և Հայաստանը պետք է դա ապահովի։ Հայաստանը փորձում է խուսափել դրանից, փաստացի, երկու տարուց ավելի է՝ չի իրականացնում ստանձնած պարտավորությունը, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Դա ռազմավարական ծրագիր է մեզ համար, և ոչ միայն մեզ համար», - ասել է Ալիևը, հավելելով՝ դա պատմական անհրաժեշտություն է այլևս։

Հաջորդը` «Որտեղից և ինչ զենք էլ Հայաստանը ստանա, դա նրանց չի փրկի», սպառնացել է Ադրբեջանի նախագահը` արդարացնելով սեպտեմբերին Հայաստանի դեմ իրականացված հարձակումը, այն «արդարացված» և «անհրաժեշտ» որակելով: «Ես մեկ անգամ չէ, որ զգուշացրել եմ հայկական կողմին, որ զուր է միջոցներ ծախսում զինվելու վրա», -ասել է Ալիևը, հավելելով՝ «եթե մենք տեսնենք որևէ սպառնալիք, միանգամից այն կվերացնենք, որտեղ էլ այն լինի՝ մեր տարածքում, թե մեր սահմաններից դուրս»։

Հաջորդը` «Լաչինի ճանապարհին ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կատարվեն Ադրբեջանի բնապահպանների պահանջները», ասել է Ալիևը:
Հաջորդը` «Չեն ուզում սահմանազատում՝ ուրեմն սահմանը կանցնի այնտեղով, որտեղով հարկ կհամարենք...»

Մյուսը` «Պարզապես ստիպված եմ ևս մեկ անգամ ասել, որ այս տարին կլինի վերջին հնարավորությունը: Հետո կգա 2024թ-ը, հետո 2025թ. կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Ախր մի քիչ կարող են չէ՞ սեփական քթից այն կողմ նայել»,- եզրափակել է Ալիևը:

Հաջորդը` «Նրանք, որ ուզում են այնտեղ ապրել Ադրբեջանի դրոշի տակ, նրանց համար՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կստեղծվեն բոլոր պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ եթե որևէ մեկը չի ուզում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, Լաչինի միջանցքը բաց է, կարող են հեռանալ, որևէ մեկը չի խոչընդոտի»։

Այսինքն, Ալիևը Փաշինյանին տալիս է «վերջին շանսը», հիշեցնելով, որ կգա 2024-ը ու կավարտվի ՌԴ խաղաղապահ առաքելությունը:

Ի՞նչ է ասում Փաշինյանը...

Նա ողջ աշխարհի հայությանն ասաց, որ Ռուսաստանը արդեն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, գումարած` նա նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում:

Այսինքն, եզրակացություն` Արցախում ռուս խաղաղապահները, ըստ Փաշինյանի, վատ են կատարում իրենց պարտականությունները (թեև մի քանի անգամ նշեց, որ ոչ ոք չի վիճարկում, որ հենց ռուս խաղաղապահներն են ապահովում արցախահայության անվտանգությունն Արցախում), ՀԱՊԿ-ն համարժեք չի աշխատում, Հայաստանն էլ կանգնել է անդունդի եզրին:

Իսկ ո՞վ է մեղավոր: Բոլորը` բայց ոչ ինքը: Չէ՞ որ Ադրբեջանը դեռ «30 տարի առաջ է ներխուժել ՀՀ տարածք», չէ՞ որ Ադրբեջանը «դեռ 30 տարի առաջ է լուծել ԼՂ-ի խնդիրը», չէ՞ որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան «դեռ 30 տարի առաջ էին որոշել 2020թ. 44-օրյա պատերազմի ելքը...»:

Ու այսպես շարունակ:

Եվ մեկ էլ պարզ դարձավ, որ Հայաստանի անունից «զիջումներ» անելու «սահմաններն» անգամ Փաշինյանը չգիտի: Իսկ թե ինչո՞ւ` չխորացավ: Նա նման մանր-մունր հարցերով չի զբաղվում, որպեսզի պարզի, ինչո՞ւ Հայաստանը «զիջելու սահմաններ» չունի:

30 տարի առաջվանի՞ց է այդպես որոշված եղել, թե՞ ինչ-որ մեկը ինչ-որ հարցերում կոպիտ սխալներ է շարունակ արձանագրում` պետությունը տանելով կործանման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1237 անգամ
Լրահոս
Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am