Կոտայքի մարզում 45-ամյա վարորդը ԳԱԶ 3110-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջված հայտնվել ջրատարում
Երեկ՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Սևակ Պ-ն իր վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայով Կաթնաղբյուր գյուղի «Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Սևակ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։