Իրանը փակում Է Թեհրանում ֆրանսիական ինստիտուտն՝ ի պատասխան Charlie Hebdo-ի ծաղրանկարների
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դադարեցնում է Իրանում ֆրանսիական հետազոտական ինստիտուտի (IFRI) գործունեությունը՝ որպես պատասխան Charlie Hebdo ամսագրում Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավարի ծաղրանկարների հրապարակմանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Իրանի ԱԳՆ - ն վճռականորեն դատապարտում է ֆրանսիական տխրահռչակ ամսագրի սրբապիղծ քայլը, որը ոտնահարում է բարոյականության համընդհանուր նորմերը, կոպտորեն վիրավորում է կրոնական սրբավայրերը, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում քաղաքական-կրոնական իշխանության սրբության նկատմամբ եւ վիրավորում է իրանցիների պետական խորհրդանիշներն ու նրանց ազգային արժեքները», - ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության կայքում: