Բաքու-Ղազախ ճանապարհին ավտոմեքենաներ են այրվում. կա զոհ
Հունվարի 3-ին` ժամը 08.20-ի սահմաններում, Բաքու-Ղազախ ճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենաներ են այրվում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` տեղեկացնելով, որ նախնական տվյալներով` միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է։