Մահացել է Հռոմի պաշտոնաթող Պապ Բենեդիկտոս XVI-ը
95 տարեկան հասակում մահացել է Հռոմի պաշտոնաթող Պապ Բենեդիկտոս XVI-ը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեկտեմբերի 28-ին հավատացյալներին խնդրել էր աղոթել իր «շատ հիվանդ» նախորդի համար՝ ասելով:
Գերմանացի կարդինալ, ականավոր աստվածաբան Յոզեֆ Ռատցինգերը պապական գահ է բարձրացել 2005 թվականին՝ իր նախորդ Հովհաննես Պողոս II-ի մահից հետո՝ ընդունելով Բենեդիկտոս XVI անունը։ 2013 թվականին նա դարձել է վերջին 600 տարվա ընթացքում առաջին պոնտիֆիկոսը, որը հրաժարվել է պապական աթոռից։