Ռուսաստանը աջակցում է հանդիպման նախաձեռնությանը․ Զախարովա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման վերաբերյալ դեռեւս հաստատում չկա, սակայն Մոսկվան դրական է դիտարկում Ռուսաստանի հետ շփման վերաբերյալ Թուրքիայի առաջարկները, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարող եմ ասել, որ Թուրքիայի սերտ երկխոսությունը պահպանվում է եւ մենք դրական ենք գնահատում հետագա շփումների մասին թուրքական կողմի կոնկրետ առաջարկը», - ճեպազրույցին ասել է Զախարովան։