Մեր ժամանակների հակահերոսը

Եթե «Մեր ժամանակների հակահերոսը» մրցանակաբաշխություն իրականացվեր Հայաստանում, ապա դրա 1–ին տեղի հավակնորդները կլինեին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը։ Այսինքն՝ հակահերոս կդառնար զույգը։

Նրանք շատ ներդաշնակ զույգ են, միմյանց փոխլրացնող, նույն տեսակի։

Այս զույգը կարող է մտնել համաշխարհային պատմության մեջ որպես մի ամբողջ երկիր վարի տված, իրենց հավատացողներին մինչև վերջ ապուշացրած, թշնամու հետ ամենաքստմնելի գործարքների գնացած հանցավոր զույգ։ Ընդ որում՝ դժվար է ասել, թե ով է ավելի հակահերոս՝ Նիկո՞լը, թե՞ Աննա՞ն։

Նիկոլը

Նիկոլը հետանկախական Հայաստանի բոլոր արատները խտացրել է իր մեջ։ Սովետի փլուզումից հետո մարդկանց սոցիալական վիճակն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով վատացավ։ Շատերը դարձան հակաանկախական, աբիժնիկ, չար։ Նիկոլ Փաշինյանն այդ հակաանկախականների վառ ներկայացուցիչն է, աբիժնիկների թագավորը, անգրագետների կուռքը։

Նիկոլը մարզից Երևան եկավ՝ չարությունը և մարդկանցից վրեժ լուծելու մեծ ցանկությունը սրտում։ Նրան շատ արագ նկատեց Վանո Սիրադեղյանն ու սեփականաշնորհեց՝ այլոց դեմ օգտագործելու նպատակով։ Վանոյի աչքը սուր էր ու նա՝ ի դեմս Նիկոլի, տեսավ այն տականքին, որը ոչ մի սրբություն չունի, ոչ մի արժեք չունի, կարող է աբիժնիկի հոգեբանությամբ հեշտությամբ օգտագործվել բոլորի դեմ։ Համ էլ՝ տեսակով ժուլիկ է, ինչը լրացուցիչ առավելություն էր կեղտոտ գործիք լինելու համար։

Նիկոլը մինչև «ժողվարչապետ» դառնալը հաճախորդ էր։ Բոլորի հաճախորդը, այդ թվում՝ նախկին իշխանությունների։

Նա փող կպցնող մուտիլովչիկ էր, ինչի մասին եղան նաև հրապարակային խոստովանություններ փող տվողների կողմից։

Նիկոլը կայուն չէր, այս ու այն կողմ թռնող էր, բայց մեկ հարցում նա կայուն էր՝ ատում էր Ղարաբաղն ու ղարաբաղցիներին։ Ատում էր նաև Հայաստանը, քանզի անկախ Հայաստանն իրեն աբիժնիկ էր սարքել։

Հանուն արդարության պետք է նշել, որ եթե Սովետը մնար, նա էլի աբիժնիկ էր լինելու, քանզի դա տեսակի հարց է, բայց Սովետի ժամանակ նա չէր կարողանա դրսևորվել, քանզի այդ երկիրը աբիժնիկներին սոցիալիզացնելու ձևը գիտեր ու համ էլ՝ հակապետական բոմժերին մտցնում էր ծակը, որպեսզի դրանց տեսակը գլուխ չբարձրացնի։ Անկախ Հայաստանն անզոր եղավ հակաանկախականների դեմ, ու դրա համար էլ էս օրին ենք։

Նիկոլ Փաշինյանը մեր ժամանակների հակահերոսն է՝ ագահ, թալանչի, դեմագոգ, պոպուլիստ, հակահայ, գլուխ ուտող, չմարդ, հակապետություն։

Աննան

Սա մի առանձնահատուկ կերպար է։ Նրա մեջ կուտակված է ագահությունը, չարությունը, մաղձը, թարախը, կեղծիքը, փողասիրությունը, մարդատյացությունը։

Նիկոլն առանց Աննա ամբողջական չէ։ Աննան Նիկոլի կառավարիչն է, նրա հեռակառավարման վահանակը։

«Հայկական Թուրքական ժամանակ» ընտանեկան թերթոնի ներքին խոհանոցից լավատեղյակները պնդում են, որ փողն Աննայի ձեռքում է, որոշումներն Աննան է կայացնում։

«Քաղաքացիական պայմանագրի» ներքին խոհանոցից լավատեղյակները պնդում են, որ կադրային հարցերում Աննա Հակոբյանն ակտիվ մասնակցություն ունի։ Կարող է մարդ նշանակել, մարդ ազատել։ Աննան Նիկոլի հանցակիցն է։

Հայաստանն ու Արցախը

Մեր երկիրը գերի է ընկել այս հակահերոս զույգի ձեռքը։ Նրանք հիմա իրականացնում են «Փող, սեփական կաշվի փրկություն, իշխանության երկարաձգում՝ Հայաստանի ու Արցախի դիմաց» ծրագիրը։

Ասում են՝ Արցախը խանգարում է Հայաստանին, հետևաբար՝ պետք է հանձնել, որ պահել 29.800 քառակուսի կիլոմետրը։ Իրականությունն այն է, որ ո՛չ Արցախի դարդն են, ո՛չ 29.800–ի։ Իրենք իրենց դարդն են։

Հայ ժողովուրդը համաշխարհային պատմության մեջ է մտնելու նաև այս զույգի խայտառակ գործունեության արդյունքում։ Պատմությունն արձանագրելու է, որ մարդ ու կնիկ պետության ու մարդկանց կյանքերի հաշվի բիզնես–նախագիծ իրականացրեցին։ Իսկ թե կհաջողվի՞ նրանց այդ ամենը մարսել ու թռնել, դեռ հայտնի չէ։ Մի բան է հայտնի՝ հայ ժողովուրդն արդեն աշխարհով մեկ խայտառակ է եղել, որ նման ղեկավար զույգ ունի, որին չի վռնդել պետության ղեկից նաև պատերազմում պարտվելուց հետո։

Եթե մի հրաշքով մեր պետությունը մնա, ապա ՀՀ քաղաքացիները մեծ ապաշխարանքի կարիք են ունենալու։ Սա խարան է բոլորիս վրա։ Ու որքան շուտ ազատվենք այս զույգից, այնքան կմեծանա փրկվելու հավանականությունն ու մեղքերը չեն ավելանա։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1380 անգամ
Լրահոս
16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am