Ինչ է ցանկանում Բաքուն
Բաքուն հայտարարել է, որ Հայաստան Եվրամիության նոր առաքելություն ուղարկելու հետ կապված հարցերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
«Ներկայումս Եվրամիության մասնագետները պլանավորում են կատարում, որպեսզի որոշեն, թե ինչով է զբաղվելու հերթական առաքելությունը եւ դրա շրջանակները։ Այդ առաքելությունը լինելու է Հայաստանի տարածքում, բայց մենք կարծում ենք, որ դրա հետ կապված հարցերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»,- ասել է նա:
Նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը դեռեւս չի ստացել որեւէ փաստաթուղթ եւ զեկույց՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքի արդյունքների հետ, որն իր աշխատանքն ավարտել է դեկտեմբերի 19-ին: