Ադրբեջանանիկոլական մեդիան՝ ընդդեմ Արցախի․ Հ1–ի հակաարցախյան քարոզը

Կիրակի օրը տեղի ունեցավ հակաարցախյան ակցիա Նիկոլ Փաշինյանի ու ադրբեջանական մեդիայի կողմից։ Փաշինյանն օգտագործեց իր կնոջը, Ալիևը՝ ադրբեջանական մամուլը։ Սկսվեց պասերով խաղը։

Նախ մեյդան դուրս եկավ Մեհրիբան Ալիևային Արցախում մուղամ լսելու հրավեր ուղարկած Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի կինը։ Նա իր ողջ մաղձն ու թույնը թափեց արցախցիների վրա, թե բա պալատկեքս Ստեփանակերտում ապամոնտաժեցին ու հիմա էլ երեխեքին օգտագործում են, որ Լաչինի միջանցքը բացեն։ Ինքն ուզում է պետության հաշվին իր աղջկա հետ Ռուսաստան գնա ֆռֆռալու՝ «միևնույն է ինքնաթիռը մեկնում է և հյուրանոցում սենյակն ամրագրված է» թեմայով, բայց տրաքվում է, երբ տեսնում է, թե ինչպես են արցաախցի երեխաները պահանջում կյանքի ճանապարհի բացում։։

Սույն տիկինը «մոռացել» է, թե ինչպես էին ինքն ու իր ամուսինը ֆեյք կերպարների մեջ մտած, ֆեյք պապիկներին ու փոքր երեխաներին օգտագործելով եկել իշխանության։

Աննայի հակաարցախյան պասը վերցրեց ադրբեջանական քարոզչամեքենայի առաջատար «Հաքքին․ազ»–ը՝ շտապելով ուրախությամբ տարածել, որ Նիկոլի կինը դեմ է Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին։ Ադրբեջանական մամուլը նաև ֆիքսել էր, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ Հ1–ը չի հեռարձակում ու չի նկատում Ստեփանակերտի հանրահավաքը։ Հ1–ի ադրբեջանամետ վարքագիծը ցույց է տալիս նիկոլենց իրական դեմքը՝ Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի մաս։

Ի դեպ, Հ1–ի լրատվական ու քաղաքական հաղորդումների հիմնական գիծը հետևյալն է՝

–հակառուսական քարոզ,

–հայ–ռուսական հարաբերությունների փչացում,

–հայաստանցի–ղարաբաղցի հակադրության սերմանում,

–Ղարաբաղը հանձնենք, որ Հայաստանը պահենք,

–Ռուսաստանին փոխարինենք Թուրքիայով։

Հ1–ում հյուրընկալվում են ամենաօդիոզ հակառուսական քարոզիչները, թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները, որոնց հիմնական մեսիջը հակաղարաբաղյան ու ի վերջո նաև հայահայաստանյան է։

Սրանք մի կեղծ թեզ են դրել շրջանառության մեջ, թե բա մեզ ճնշում են, որ միութենական պետություն մտնենք, բայց մենք դիմադրում ենք ու հենց այդ դիմադրության համար էլ Լաչինի միջանցքը փակել են, որ համ էլ՝ «Զանգեզուրի միջանցք» պահանջեն։ Այդպիսով ուզում են հակադրություն մտցնել Հայաստանի ու Արցախի շահերի միջև։ պատկերացնու՞մ եք, թե դեմագոգիան ուր է հասել․ Արցախի պետականությունը ոչնչացրած, Հայաստանի ինքնիշխանությունը հարցակաանի տակ դրաած նիկոլենք խոսում են անկախությունից, ինքնիշխանությունից։ Հեղափոխական պոռնկությունը հենց այսպիսին է լինում։

Իրականությունն այն է, որ Հայաստանին միութենական պետության մեջ մտցնելու կեղծ թեզը Նիկոլն է դրել շրջանառության մեջ՝ թաքնվելով «Հայկական Թուրքական ժամանակ»–ում տպվող «Հավաստի Աղբյուր» կեղծանվան տակ։ Ուշագրավն այն է, որ Նիկոլն, ընտանեկան թերթի հետևում թաքնվելով, ասում է, որ ՌԴ–ի առաջարկը միութենական պետություն մտնելն է ու ինքը դեմ է դրան, բայց իր դեմքով հայտարարում է, որ կողմ է ռուսական առաջարկներին։

Ինչպես հայտնի է, սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։ Հիմա նիկոլենք 29.800 քառակուսի կիլոմետրանոց հայրենասիրություն են խաղում, բայց իրականում սեփական կաշին են ուզում փրկել՝ Հայաստանի ու Արցախի գնով։

Անխուսափելի իշխանափոխությունից հետո բոլորի գործողությունները քննության առարկա պետք է դառնան, այդ թվում՝ Հ1–ում հայտնված ադրբեջանամետ քարոզիչների։ Իսկ մինչև այդ պետք է արհամարհել Հ1–ի եթերը։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Փաշօղլու անձնակազմը մենակ ծախի՛, տա՛․ ստեղ ոչ մեկ չի վախենում պատերազմից․ իրավիճակը Սևանում (video) Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video) Խնդրում եմ, եկեք, կանգնեք մեր կողքը. արցախցին միացել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիներին (video) Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video) Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալու (video) «Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am