Փաշինյանն իր կնոջ գրառման միջոցով, փաստացի, մեսիջ էր ուղարկում Ալիևին

Աննա Հակոբյանի գրառումը Արցախի երեխաների մասնակցության վերաբերյալ ցնցեց հայ հանրությանը: Մարդիկ զարմացած են, թե ինչ միջավայրում են ապրում և գործում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Շատերը սկսեցին մեղադրական մեկնաբանությամբ հանդես գալ Փաշինյանի կնոջ հասցեին: Սակայն այդ ամենի քաղաքական իրական բաղադրիչին ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Հիշենք, որ նույն ընտանիքին պատկանող թերթոնը ժամանակին հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման տարբերակներ, որոնցից, այսպես կոչված «ռուսականը» ներկայացվում էր վատագույնս, որտեղ, իբր նույնիսկ Հայաստանը պիտի կորցներ իր անկախությունը: Այդ ցինիկ սուտը այն աստիճանի էր զայրացրել Կրեմլին, որ նույնիսկ ստիպված նրա մամլո խոսնակը հերքեց այդ թերթոնի տեղեկությունը:

Իհարկե, Փաշինյանը հետո հայտարարեց, թե իբր ինքը նույնպես «ռուսական» տարբերակի կարգավորման կողմնակից է, բայց ոչ ոք չհավատաց իր խոսքերին, քանզի Պրահայում նա բոլորովին այլ տեսակետ էր հայտնել: Եվ հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ալիևը մերժում է ռուսական տարբերակը, եթե այնտեղ հստակ չի նշվում, որ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում:

Եվ, ահա, արցախյան հանրահավաքի առիթով կրկին իր հրապարակային տեսակետն է հայտնում ոչ թե Փաշինյանը, այլ իր տիկինը: Վերջինս անթաքույց ցույց է տալիս իր բացասական վերաբերմունքը այդ առթիվ, ինչը նկատում են նաև Բաքվում: Այստեղ գոհունակությամբ են ընդունում սույն փաստը և հայտարարում, որ Արցախից հետո գալու է Զանգեզուրի և Երևանի հերթը:

Համաշխարհային պատմության մեջ նման բացահայտ պետական և ազգային դավաճանության ցուցիչներ շատ չեն լինում: Եվ առավել զարմանալի է, որ դա կատարվում է Հայաստանում, որի ղեկավարը պարտության է տարել երկիրը, ցեղասպանության վտանգի տակ է դրել, իր բնորոշմամբ, «տականք ղարաբաղցիներին», և այդ ամենից հետո դեռ շարունակում է կառավարել երկիրը:

Այս խայտառակ իրավիճակը դեռ երկար է հիշվելու ապագայում, որի մեղավորները ոչ միայն ներկայիս իշխանության մեջ են գտնվում:

Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

դիտվել է 1359 անգամ
Լրահոս
Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am