Նոր թշնամիներ ձեռքբերելու անշեղ գիծ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «զարմանք» է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից։ Միրզոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հայկական կողմի խնդրանքը փոխանցվել է թե՛ Ռուսաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը։

Իսկ թե ինչու հայկական կողմը հետաձգեց հանդիպումը, Միրզոյանը նշել է՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում:

«Ազատությունը» նրան հարցրել է. «Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զարմանք է հայտնել, որ դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարի չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից, և ոչ թե դիվանագիտական կապուղիներով: Միրզոյանը պատասխանել է. «Ես էլ զարմանքն եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ և Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը Հայաստանի արտգործնախարարությունը և Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը փոխանցել են թե՛ Ռուսաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է, թե ինչպես կարող էր Ռուսաստանի արտգործնախարարությունն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել հայկական կողմի Մոսկվա չմեկնելու մասին, քան դրա և դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել Հայաստանի արտգործնախարարությունը:
Լավրովի ելույթում հնչել էր նաև համոզմունք միջադեպերի շարունակականության մասին, եթե կողմերից մեկը յուրաքանչյուր անգամ հրաժարվի մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին, ինչպե՞ս է պետք սա ընկալել։ Միրզոյանը պատասխանել է.

«Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում: Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները բացառելուն»։

Լավրովի հետ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել էր, թե իբր 2020-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղեր «ազատել» սակայն չի կատարել այդ պայմանավորվածությունը: Այս առիթով ի՞նչ մեկնաբանություն ունի Միրզոյանը…

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, հայկական կողմը ոչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ նման պարտավորություն չի ստանձնել։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։ Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով` փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները: Միաժամանակ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով», պատասխանել է նա։

Նկատենք, որ Մոսկվայում Բայրամով-Լավրով հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Սերգեյ Լավրովն ասել էր, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել են նաև Լաչինի միջանցքի իրավիճակը։ «Մենք հաստատեցինք, որ ռուսական խաղաղապահները բառացիորեն ամենժամյա աշխատում են իրավիճակը կարգավորելու համար՝ շփվելով համապատասխան կողմերի հետ։ Մենք հանդես ենք գալիս՝ որքան հնարավոր է շուտ վերականգնել տրանսպորտային լիարժեք հաղորդակցությունը և լուծել հանքավայրերի շահագործման տարաձայնությունները»,- ասել էր Լավրովը։

Հայ-ադրբեջանական սահմանի ընդհանուր իրավիճակի մասին խոսելով՝ Լավրովը շեշտել էր, որ Ռուսաստանը հանդես է գալիս բոլոր վիճելի հարցերը դիվանագիտական միջոցներով լուծելու օգտին։ «Մենք մտքեր ենք փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման հարցով, և մենք միակարծիք ենք, որ օպտիմալ լուծումը կլինի դելիմիտացիայի գործնական աշխատանքի մեկնարկը», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ ասել էր Լավրովը, նշելով նաև, որ դրա համար ձևավորվել է հայ-ադրբեջանական համապատասխան հանձնաժողով, և կողմերը համաձայնել են աշխատել ռուսական խորհրդատվությունների աջակցությամբ։ Լավրովը նաև ընդգծել է, որ կարևոր է ապահովել այդ մեխանիզմի լիակատար, կայուն աշխատանքը, ձեռնապահ մնալ ուժի կիրառման նախադեպերից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես դիվանագիտական միջոցներով։

Մոսկովյան հանդիպմանը հայկական կողմի բացակայության վերաբերյալ Լավրովն ասել է, որ հանդիպումից հրաժարվելու համար Երևանը դիվանագիտական ուղիներ չի օգտագործել։ Նրա խոսքերով՝ հայկական կողմի օգտագործած ինֆորմացիոն մեթոդը «հարցեր է առաջացնում»։

Իր հերթին, Բայրամովն էլ պնդել է, որ ստեղծված իրավիճակի պատճառը «ադրբեջանական հանքավայրերի անօրինական շահագործումն է»։ Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանի արտգործնախարարը հրաժարվել էր մեկնել Մոսկվա, ինչից հետո Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ միջադեպերը կշարունակվեն, ավելի երկար և ավելի մեծ կլինեն, եթե ամեն անգամ կողմերից մեկը հրաժարվի համաձայնեցված բանակցային փուլից։

Հիմա Լավրովի հայտարարությունը դաշնակցին բնորոշ չեն համարում իշխանության ներկայացուցիչները: Օրինակ, Վիգեն Խաչատրյանն ասել է. «Ինչո՞ւ է Լավրովն իրեն, կներեք, էդպես լկտի պահում։ Չեմ կարծում, որ Լավրովը չի գիտակցում, որ դա միջադեպ չի, դա կազմակերպված սադրանք է, և քանի որ դեպքերի բերումով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանը ստանձնել է Լաչինի միջանցքում անխոչընդոտ երթևեկությունը բեռների, մարդկանց, տրանսպորտային միջոցների, նա, որպես այդ երկրի արժանապատիվ նախարար, ընդամենը պետք է որևէ հանդիպում չնշանակեր, այլ պայման դներ Ադրբեջանի առջև՝ բացել ճանապարհը նոր նստել խոսել»։

2018թ. «թավշյա իշխանափոխությունից» հետո Փաշինյանն «իր կետից» բանակցել է Ալիևի հետ, Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում իջեցրել մինիմումի, արդյունքում 44-օրյա պատերազմը եկավ Արցախի գլխին, որից հետո դարձյալ Փաշինյանի կառավարությունը օր ու գիշեր խոսում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան կառուցելու մասին:

Հիմա, Փաշինյանի կառավարությունը գտել է իրենց իշխանության բոլոր դժբախտությունների մեղավորին՝ դա, ըստ նրանց, Ռուսաստանն է: Բայց, որքանով Ռուսաստանն է նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրողն, նույնքան էլ Հայաստանն է, որի վարչապետը Պուտինին ամեն անգամ տեսնելով՝ շնորհակալություն է հայտնում ՌԴ նախագահի գործադրած ջանքերի համար:

Ի՞նչ արեց Փաշինյանը՝ Արցախի շրջափակման պայմաններում հրաժարվեց ռուսական նախաձեռնությամբ եռակողմ հանդիպումից, որը պետք է կայանար ԱԳ նախարարների մակարդակով:

Ու ի՞նչ է սա տալու Փաշինյանին, եթե նա ցույց է տալիս, որ մերժում է ռուսական հովանու ներքո կազմակերպված բանակցությունները: Ավելանալո՞ւ է նրա նկատմամբ առանց այն էլ գոյություն չունեցող վստահության մակարդակը...

Ի վերջո, սա ուղղակի արկածախնդրություն է, եթե Երևանն ու Մոսկվան արդեն հրապարակային են միմյանց մեղադրանքներ հնչեցնում: Ընդ որում, Լավրովը դա անում է Բայրամովի մասնակցությամբ ասուլիսում: Սա մի փաստ է, որը նորանկախ Հայաստանը չի տեսել՝ որևէ իշխանության օրոք:

Փաշինյանը, կարծես, գնում է Հայաստանի համար նոր թշնամիներ ստեղծելու անշեղ գծով, և այդ շարքում Ռուսաստանն, ինչպես, երևում է՝ առաջինն է: Որպես դաշնակից ընդդեմ ՌԴ-ի քարոզչությունն արդեն դրսևորվում է ամենացայտուն ձևերով, ինչը Հայաստան պետության համար վտանգավոր խաղ է:

Ի դեպ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցեն, սակայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում Սանկտ Պետերբուրգում այդ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված չէ:

Վերջին անգամ Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը եռակողմ ձևաչափով հանդիպել էին հոկտեմբերի վերջին Սոչիում։ Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Պուտինն առանձին հանդիպում էր ունեցել Փաշինյանի հետ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2989 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am