Ցավալի է, որ Երևանը հրաժարվեց Բաքվի և Մոսկվայի հետ եռակողմ հանդիպումից. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է եռակողմ հանդիպումից։ Նա նշել է, որ Երևանը վերջին պահին որոշել է չմասնակցել հանդիպմանը, գրում է News.ru-ն։
«Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել է Լավրովը։