Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում «Ռուսական տան» ղեկավար Դմիտրի Սիտիի մահափորձի վերաբերյալ այդ երկրի արտգործնախարար Քեթրին Կոլոննայի անընդունելի հայտարարությունների կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել են դիվանագիտական գերատեսչությունում, նման մեկնաբանությունները «անտեղի են և ցինիկ»: Մոսկվան կոչ է արել նաև Փարիզին զերծ մնալ ԱՊՀ-ում ռուս մասնագետների գործունեության հետ կապված հիստերիա հրահրելուց։