Բլոկադա․ օր 4-րդ․ Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ Արցախի

Արցախը շրջափակման մեջ է 4–րդ օրը։ Գազ չկա։ Առաջին անհնրաժեշտության ապրանքները սպառվում են։ Դասերը դադարեցվել են։ Արցախահայությունը պատրաստվում է վատագույն սցենարին։

Շատերին հետաքրքրում է, թե ինչու Ալիևը դեկտեմբերի 3–ից որոշեց «բնապահպանական» գրոհի ենթարկել Արցախը ու հետո այն շարունակել դեկտեմբերի 12–ից մինչև հիմա՝ վերջնական թիրախում ունենալով ամբողջ Հայաստանը։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, Արցախն աշխարհաքաղաքական աճուրդի հանելու և Հայաստանում իր իշխանությունը պահելու (չստացվելու դեպքում՝ սեփական կաշին փրկելու) նպատակով Պրահայում համաձայնել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, և որ Բաքուն արցախահայության հետ պետք է շփվի ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։ Այս մասին Աստանայում հայտարարեց Ալիևը և հակադարձում չստացավ Փաշինյանից։ Վերջինիս լռությունը համաձայնության նշան էր։ Հետագայում Պուտինն ու Լավրովն էլ հրապարակայնացրեցին Նիկոլի այդ համաձայնությունը՝ հասկացնելով, որ գնդակը հայ ժողովրդի դաշտում է և հայերը պետք է որոշեն, թե արդյոք համաձա՞յն են այդ տարբերակի հետ, և որ իրենք չեն կարող հայերից ավելի հայ լինել։

Ալիևի խոսքն Աստանայում ուղղված էր ԱՊՀ գագաթաժողովի մասնակից Պուտինին։ Ադրբեջանի նախագահը ՌԴ նախագահին Նիկոլի ներկայությամբ ասում էր, որ Մոսկվան պետք է Արցախի հարցը հետագայում լուծելու քաղաքականությունից հրաժարվի, քանզի պաշտոնական Երևանն այդ հարցը լուծված է համարում՝ համաձայնելով ադրբեջանական տարբերակին։

Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն էլ Ալիևը նույն բանն է պնդել, և դա է պատճառը, որ համատեղ հայտարարության ռուսական տարբերակը խմբագրման է ենթարկվել, ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգման հարցն էլ դուրս է մնացել օրակարգից։

Ինչպես Նիկոլ Փաշինյանն Արցախ բերեց ադրբեջանցի «բնապահպաններին»

Նիկոլ Փաշինյանը մտել էր, այսպես կոչված, Վաշինգտոնյան պլանի մեջ, որպեսզի իր իշխանության կամ գոնե իր կաշվի փրկության հարցը լուծի։ Այդ պլանն իր խորքում ոչ միայն ու ոչ այնքան Արցախի ու Հայաստանի դեմ է, որքան Ռուսաստանի ու Իրանի։ Հայաստանն ու Արցախն այդ պլանում թուրք–ադրբեջանական տանդեմի բոնուսն են՝ հակառուսական ու հակաիրանական գործընթացի շրջանակներում։

Նիկոլն Արևմուտքին «այո» էր ասել, բայց հետո «գեղցու շուստրիությամբ» «այո» ասաց նաև ռուսական պլանին։ Բայց գնացքն արդեն գնացել է, քանզի Ալիևը հետ չի կանգնի այն ձեռքբերումներից, որոնք նա արձանագրել է Պրահայում։

Ադրբեջանցի «բնապահպանները» շրջափակել են Արցախը, քանզի նման հնարավորություն նրանց տվել է Նիկոլ Փաշինյանը։ Եթե նա Պրահայում համաձայնել է, որ Արցախն Ադրբեջանինն է, ապա բնական է, որ Ալիևը հանգիստ կարող է շրջափակել Արցախն ու պահանջել Արցախի հանքի աշխատանքների դադարեցում։

Նիկոլի հերթական պասերով խաղն Ալիևի հետ

Ադրբեջանի «բնապահպանների» թիրախում հայտնվել են ռուս խաղաղապահները։ Ուշագրավն այն է, որ նիկոլենց թիրախում էլ ռուս խաղաղապահներն են։

«Մենք ի՞նչ կապ ունենք, թող ռուսները բացեն Լաչինի միջանցքը»,–տարածում են նիկոլենք ու հակառուսական հիստերիա բարձրացնում։

Նիկոլենք երեկ ԱԺ–ում մերժեցին Արցախի շրջափակման թեմայով ընդդիմության առաջարկած գնահատականները և ներկայացրեցին սեփականը, որն ամբողջությամբ հակահայկական է իր բնույթով, թշնամու կողմից օգտագործվելու է մեր դեմ և ուղղված է ռուս խաղաղապահ առաքելության դեմ։

Երեկ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը հակառուսական միտինգ էր կազմակերպել։ Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Մարիա Կարապետյանը, Վիգեն Խաչատրյանը, Արսեն Թորոսյանը ՌԴ–ի ու ռուս խաղաղապահների դեմ խոսում էին ադրբեջանական «բնապահպանների» էնտուզիազմով։

Հատուկ ուշադրության է արժանի քաղաքական ճամբարափոխության կենդանի նմուշ Վիգեն Խաչատրյանի դիրքորոշումը, որն ամենաշատն է բնութագրում նիկոլական քաղաքականության էությունը։ Ըստ այդ ադրբեջանական քարոզչի՝ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի զոհերն են, Ռուսաստանն է շրջափակել Արցախը, որպեսզի պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Վիգեն Խաչատրայնի խոսքի իմաստն այն էր, որ Արցախից պետք է հրաժարվել, Ադրբեջանի հետ լեզու գտնել ու «քցել» ռուսներին։ Նմանատիպ ադրբեջանաթուրքական քարոզն ԱԺ–ում հատուկ էր կազմակերպվել։ Նիկոլը ձեռքերը լվացել, հանձնել է Արցախը և մեղավոր է ուզում նշանակել ՌԴ–ին։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի ու Հայաստանի ոչնչացման քաղաքականության օգտին աշխատում են ոչ միայն դրսից, այլ նաև ներսից։ Արցախի շրջափակումը վերացնելու և Հայաստանը փրկելու բոլոր քայլերը նախևառաջ ներսում պետք է արվեն։

Նիկոլը Ալիևի հաղթաթուղթն է։ Պետք է Ալիևի ձեռքից դեն շպրտել այդ հաղթաթուղթը։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1035 անգամ
Լրահոս
Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video) Խնդրում եմ, եկեք, կանգնեք մեր կողքը. արցախցին միացել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիներին (video) Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video) Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալու (video) «Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am