Ադրբեջանն ու ԵՄ-ն նոր պայմանագիր կկնքեն
Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, և այս շաբաթ տեղի ունեցավ նոր բանակցային հանդիպում։ Այս մասին ասել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոն, հայտնում է APA-ն։ Նա նշել է, որ բանակցությունները հաջող են անցել։
Նա նշել է, որ ԵՄ-ն 2 միլիարդ եվրո կտրամադրի Ադրբեջանում տնտեսական զարգացումը արագացնելու ու աշխատատեղերի ստեղծման համար:
«Առանցքային պահ էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը Բաքու, որի ընթացքում ստորագրվեց էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության հուշագիր»,-ասել է Պյոտր Միխալկոն։