Թուրքիայի ՍԴ որոշմամբ Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» շենքը 92 տարի անց կվերադարձվի հայկական հիմնադրամին

Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» անվամբ հայտնի շենքը, որը 1930թ. բռնագրավվել էր թուրքական պետության կողմից, 92 տարի անց կվերադարձվի հակական «Սանասարյան» հիմնադրամին:

Այս մասին հայտնում է թուրքական t24-ը:

Թուրքական Sözcü թերթի հաղորդած տեղեկության համաձայն էլ շենքի սեփականության իրավունքի փոփոխության հարցով Պոլսո Հայոց պատրիարքարանը դատարան է դիմել դեռևս 2011թ.: Պատրիարքարանի բողոքի հիման վրա Գերագույն դատարանի 1-ին քաղաքացիական պալատը 2017թ. բեկանել է դատարանի որոշումը: Սակայն առարկությունից հետո պալատի բեկանված որոշումը կրկին հեռացվել է, իսկ ընդդեմ Պատրիարքարանի դատարանի վճիռը մնացել օրինական ուժի մեջ։

Այնուհետև «Սանսարյան» հիմնադրամը այս փաթեթը ներկայացրել է Սահմանադրական դատարան և անհատական դիմում է ներկայացրել։ Դիմումում նշվել է, որ հիմնադրամը ստեղծվել է հայ երեխաների կրթության և վերապատրաստման կարիքները հոգալու համար։ Դիմումում փաստարկվել է, որ 1952 թվականին նահանգային իշխանության կողմից կատարված գրանցումը համարվում է ապօրինի գրանցում, քանի որ այն հիմնված չի եղել դատարանի որևէ որոշման վրա։

Սահմանադրական դատարանը միաձայն որոշում է կայացրել, որ սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ հայցն ընդունելի է, խախտվել է Սահմանադրության 35-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը, և որոշման պատճենն ուղարկել Արդարադատության նախարարություն։

Հայ անվանի վաճառական և բարերար Մկրտիչ Սանասարյանը Ստամբուլի Սիրքեջիում գտնվող իջևանատունը 1889թ. գնել էր Էրզրումում (Կարին) իր կողմից 1881 թվականին հիմնված Սանասարյան վարժարանի համար եկամուտ ապահովելու համար։ Իջևանատան գնմամբ ստեղծվել է «Սանսարյան» հիմնադրամը։

1915 թվականի Հայոց ցեղասպանության դեպքերից հետո Էրզրումում գործող վարժարանը փակվել է, վարժարանի փակվելուց հետո բռնագրավված իջևանատան շենքը 1920 թվականին վերադարձվել է Հայոց պատրիարքարանին։ Այնուհետև Թուրքիայի կառավարությունը 1930 թվականին շենքը վերջնականապես բռնագրավել է:

Այս տարիների ընթացքում «Սանասարյան հանը» ծառայել է, որպես ոստիկանության, ապա որպես տնտեսական դատարանի շենք:

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Ռուբեն ՄԵլիքյանը հայտնում է Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են մեքենաները և թիվ 44 երթուղու ավտոբուսը Սարկավագը շուտով ազատության մեջ կլինի «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել Զոհվածի մորը քաշքշելով բերման են ենթարկել․ Դավիթ Սարգսյան Սեփական ուսանողների և աշխատակիցների առջև դռները փակած ու նկարելով սպառնացող ռեկտորը Խնդրահարույց հարցերը սկսում են քարտեզների և արձանագրությունների գաղտնիության հանգամանքից, ինչը մեղմ ասած, հիմնազուրկ. Տիգրան Աբրահամյան Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին Հայկական Մահաթմա Գանդի՞. Բագրատ Գալստանյանի հասարակական-քաղաքական ֆենոմենը․ Մարկեդոնով Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը Ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին Մեկուսարանից․․․Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Ուրիխանյան Մարտունեցի ազատամարտիկ Պավլիկին ոստիկանները ձերբակալեցին Էսօր մի ապուշի լսեցի՝ Կոտոշոնջյա՞ն ա, ինչ ա․․․տո դեբիլ․․․Արշակ Զաքարյան (video) Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Զաքարյան Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ցրտելու է Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. կան տարաձայնություններ Հաղթելու ենք սրան․ Մոսկվայից հայ մարդը եկել է Հայաստան՝ մասնակցելու Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) Այ տականք, արյան վրա եկել ես, մեր եկեղեցուն ասում ես՝մեռոնին թու՞յն են խառնել․ քաղաքացին՝ Սարգսյանին (video) Տիգրան Ուրիխանյանը ազատ է արձակվել Փոխգնդապետ Գրիգորյան, հորդորում եմ արցախցիներին այլևս չզանգել ու չհրավիրել վարչություն Փաշինյա՛ն, գնա Սրբազանի մոտ խոստովանություն արա․ թուրքի առաջ ծնկի մի՛ արի․ քաղաքացի (video) Ժողովրդական շարժման հրատապ քայլերը. Արմեն Այվազյանը առաջարկներ է ներկայացրել «Դավայ, տարեք». ոստիկանները ուժով սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիա իրականացնողներին (video) Սրբազան շարժման հաղթանակով փրկելու ենք Գեղարքունիքը, Վայքը, Սյունիքը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am