Նիդերլանդների վարչապետը՝ Լաչինի միջանցքի մասին
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն երկրի խորհրդարանում պատասխանելով պատգամավոր Ֆան դե Գրաաֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ դեպի Լեռնային Ղարաբաղ արգելափակված ճանապարհի (Լաչինի միջանցքի) վերաբերյալ հարցադրմանը՝ նշել է, որ դեկտեմբերի 14-ին ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ հարցը քննարկել են Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ:
«Հարցը Եվրոպական Խորհրդի օրակարգում չէ, բայց այն արժանացել է ԵՄ ուշադրությանը։ Ակնհայտորեն, Ֆրանսիան և մյուս երկրները հաստատակամորեն հանձնառու են Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հակամարտությանը բանակցությունների միջոցով կարգավորում գտնելու հարցում։ Դա անհրաժեշտ է հետագայում նոր սրացումը կանխելու համարն»,- նշել է Մարկ Ռուտեն:
Վարչապետը հավելել է, որ իրավիճակը շատ անհանգստացնող է, որովհետև մեծ թվով մարդիկ հայտնվել են փակուղում։