Որն է Ադրբեջանի իրական նպատակը Լաչինի միջանցքի փակման հարցում՝ ըստ իրանական ԶԼՄ-ների

Իրանական ParsToday պարբերականը, որն ներկայացնում է պաշտոնական Թեհրանի տեսակետները, անդրադառնալով ներկայիս Լաչինի միջանցքի շուրջ իրադարձություններին, նշում է բառացիոներ հետևյալը,- «...Բաքուն փորձում է ռուս խաղաղապահներին ներկայացնել որպես թույլ ու կողմնակալ ուժեր, քննադատելով նրանց գործողությունները: Մյուս կողմից, Բավքում փորձում են Կովկասյան տարածաշրջան տեղափոխել թուրք զինվորականներին, որոնց չի հաջողվել իրագործել Անկարայի նպատակները Սիրիայում ու Իրաքում: Այդպիսով Ադրբեջանը փորձում է ռուս խաղաղապահներին փոխարինել թուրքական բանակի զինվորներով, կամ հասնել շփման գոտում ռուս-թուրքական համատեղ ներկայությանը: Սակայն պետք է նշել, որ ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ Թուրքիայի բանակի ներկայությունը լուրջ խնդիրներ կառաջացնի կովկասյան տարածաշրջանում...»:

Իրանական պարբերականի այս գնահատականը փաստացի համընկնում է Թեհրանի պաշտոնական դիրքորոշման հետ, որն հրապարակավ չի հայտարարվում:

Թեհրանի այս մտավախությունը հասկանալի է, քանզի ոչ մի երաշխիք չկա, որ վաղը տարածաշրջանում կհայտնվեն ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակի ստորաբաժանումները: Նշենք, որ Ադրբեջանը մի շարք պայմանագրեր է ստորագրել, այդ թվում նաև, այսպես կոչված “կասպյան հնգյակի” անդամ երկրների շրջանակներում, որի համաձայն վերը նշված երկրներում չեն կարող հաստատվել օտարերկրյա ռազմակայաններ: Սակայն վերջին ղարաբաղյան պատերազմի արդյունքները կարող են փլուզել նաև այդ պայմանավորվածությունները, երբ նույնիսկ Ադրբեջանում սկսել են խոսել այն մասին, որ թուրքալեզու երկրները կարող են նաև միասնական բանակի ստեղծման հիմքերը դնել:

Ադրբեջանի այս նկրտումները հեռուն գնացող բնույթ ունեն և Իլհամ Ալիևը օրից օր աստիճանաբար դառնում է «Էլչիբեյ»: Իսկ թե ինչ ավարտ ունեցավ Էլչիբեյը, կարծում ենք որ բոլորն են հիշում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 489 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am