Հանցավոր անտարբերություն

Ադրբեջանցիները անցած 10 օրում արդեն երկրորդ անգամ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ: Ադրբեջանցի «բնապահպան» ցուցարարները երեկ առավոտյան ժամը 10:30-ից պահանջում են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովին:

Այսինքն, ուղիղ 24 ժամ է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ:
Եվ Հայաստանի իշխանություններին ի՞նչ է հաջողվել այս 24 ժամերի ընթացքում՝ Հայաստանի գործընկեր պետություններից, միջազգային կառույցներից աջակցություն ստանալու հարցում...

Ոչի՛նչ: Զրո արդյունք:

«Եվրամիությունը Ղարաբաղում չունի ներկայություն, որը թույլ կտա մեզ ավելի լավ հասկանալ իրավիճակը», - ի պատասխան Լաչինի միջանցքի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության հարցին, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն: «ԵՄ-ն տեղյակ է դեկտեմբերի 3-ից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին: Մենք նաև ուշադիր հետևում ենք այսօրվա զարգացումներին։ ԵՄ-ն Ղարաբաղում չունի ներկայություն, որը թույլ կտա մեզ ավելի լավ հասկանալ իրավիճակը, բայց մենք հետևում ենք բաց աղբյուրներից հայկական և ադրբեջանական բազմաթիվ հաղորդումներին, կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

ԵՄ-ն կրկնում է գործողություններում զսպվածության և սադրիչ հռետորաբանությունից խուսափելու իր կոչերը: ԵՄ-ն նաև հույս է հայտնում, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ այդքան անհրաժեշտ բանակցություններն արդյունք կտան ու կթուլացնեն լարվածությունը», - մասնավորապես ասել է ԵՄ պաշտոնյան։

Երեկ, ավելին, մեկ այլ լրատվություն էլ ստացվեց, որը ցույց է տալիս եվրոպական քաղաքականության խորքերը:

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ, այս մասին հայտնեց Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների Բրյուսելում երեկ տեղի ունեցած նիստին։

Բորելի գնահատմամբ՝ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր, բայց առաքելության ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին չխոսեց, միայն նշեց, որ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն» առաքելությունը իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։

«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի», - հավելել է Բորելը։

Իրականում, եվրոպական կողմի հետ աշխատանքի հարցում, դարձյալ շարունակում է աշխատել Բաքուն: Վերջերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն նախատեսում է շուրջ 2 միլիարդ եվրոյի ներդրումներ կատարել Ադրբեջանում՝ տնտեսության զարգացման, դիվերսիֆիկացիայի, աշխատատեղեր ստեղծելու և գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար։

Մյուս կողմից ԵՄ-ն Ադրբեջանի հետ կնքել է էներգետիկ համաձայնագրեր, ու այս ամենը բավարար է, որ ԵՄ-ն որոշակի լոյալություն պահպանի:

Ի՞նչը կարող էր հետ պահել ԵՄ-ին ընդգծված լոյալությունից... Եթե Հայաստանի իշխանությունը, որը մի քանի տարի է «գովազդում» է հայաստանյան «ժողովրդավարությունը», այնպիսի գործընկեր պետություններ ունենար, որոնց վրա կարող էր հենվել:

Բայց Փաշինյանի իշխանությունը ոչինչ չեն արել, չեն էլ փորձում անել, որպեսզի փրկեն արցախահայությանը, որը արդեն մեկ ամբողջ օր գտնվում է շրջափակման մեջ:
Միակ բանը, որ նրանք կարողանում են՝ սեփական մեղքի ու պատասխանատվության բաժինը դնել այլոց ուսերին:

Ահա, ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որում հիշեցնում է՝ «ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ: Ստեղծված իրավիճակը ուղիղ հակադրության մեջ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ, համաձայն որի՝

ա) Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո,

բ) Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Այսպիսով, Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունը»:

Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում՝ «քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը»:

Եվ, վե՞րջ...

Իսկ այս իշխանությունը արցախահայության պաշտպանության տեսանկյունից որևէ պարտականություն, պարտավորություն ու պատասխանատվության զգացում չունի՞...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2286 անգամ
Լրահոս
Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am