Նոր սադրանք՝ ընդդեմ Պուտինի

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, այսօր կրկին բնապահպանական պատճառաբանությամբ առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով՝ միջադեպի վերաբերյալ տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

«Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ», - ասված է հայտարարությունում:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ակցիան, իբր, անցկացնում են՝ «բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունները»՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։ Նրանք հանդիպում են պահանջում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Ակցիայի մասնակիցները տարածքում՝ հենց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ անցնող շաբաթ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների համաձայն՝ դեկտեմբերի 10-ից ստուգումներ են սկսում Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։

Այսօր, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ահազանգում են պոտենցիալ ցեղասպանության սպառնալիքի մասին։ Լաչինի միջանցքը ցեղասպանությունը կանխարգելելու միջանցք է՝ շեշտեց նա՝ պարզաբանելով՝ փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը, նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության երեք տարբեր սցենարներով՝ հայաթափում, ինքնության կորուստ, բուն ֆիզիկական ոչնչացում։

Հայտարարություն է տարածել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման։ Համոզմունք հայտնելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես Արցախի ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ «կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ», Արցախի նախագահը կարևորել է նաև միջազգային հանրության այլ դերակատարների անելիքներն՝ ընդգծելով՝ «ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը»:

Խնդրին անդրադարձել է նաև վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Լաչինի միջանցքը պետք է գործի սովորական ռեժիմով, Թվիթերում գրել է Մարուքյանն՝ ադրբեջանցիների՝ ճանապարհը փակելու քայլը որակելով սադրանք և 2020թ. եռակողմ հրադադարի հայտարարության կոպիտ խախտում։ «Հուսանք, որ դա չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, և ողջախոհությունը կհաղթի», - գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին ադրբեջանցիները փակել էին նաև մեկ շաբաթ առաջ՝ պատճառաբանելով, թե «Արցախում օգտակար հանածոներն ապօրինի շահագործում են բնապահպանական ռիսկերով»: Պաշտոնական Երևանը Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները կապեց Լաչինի միջանցքը փակելու մտադրության հետ։

Սա Արցախի բնակչության հանդեպ էթնիկ զտման, ցեղասպանության նպատակի իրականացման քայլ է Բաքվի կողմից: Ու ոչ միայն, ռուսական խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը զրոյացնելու քաղաքականություն է:
2020թ. եռակողմ հայտարարության հովանավորը ՌԴ-ն է, այդ հայտարարության դրույթի ցանկացած դրույթի խախտում նախևառաջ ընդդեմ Մոսկվայի է՝ անկախ սադրանքի չափից ու նպատակից:

Այնպես որ՝ գնդակն, ինչպես ասում են՝ Մոսկվայի դաշտում է...

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով...
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն հեռախոսային բանակցություններ են անցկացրել։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ դրանց ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Հարավային Կովկասում լոգիստիկ և տնտեսական կապերի վերականգնման հարցերը»։

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի քննարկման թեմաներից են եղել «2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման մի շարք գործնական ասպեկտներ»։

Սպասենք Ալիևի «պատասխանին»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3238 անգամ
Լրահոս
Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am