Ուկրաինայում պատերազմը կարող է վերածվել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մեծ պատերազմի. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը NRK-ին տված հարցազրույցում նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է տարածվել եվրոպական այլ երկրներում և վերածվել պատերազմի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։
«Ես վախենում եմ, որ Ուկրաինայում պատերազմը դուրս կգա վերահսկողությունից և կվերածվի մեծ պատերազմի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Բայց ես վստահ եմ, որ մենք կխուսափենք դրանից»,- ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարը:
Ստոլտենբերգի խոսքով՝ «կասկած չկա, որ լայնամասշտաբ պատերազմ հնարավոր է»։ Նա նաև ընդգծել է հակամարտությունից խուսափելու կարևորությունը: