Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով:
«Մենք գիտենք, որ Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և, ի վերջո, տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին, դա նրանց երազանքն է: Մենք հայտնել ենք մեր վերաբերմունքն այս հարցի նկատմամբ: Մենք հիմա իրադարձությունների զարգացման հետ կապված կանխատեսումներ չենք անի», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: