Զելենսկին հայտնել է` երբ կարող է ավարտվել պատերազմը
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարող է ավարտվել հաջորդ տարի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, փոխանցում է Politico-ն։
Պարբերականը նաև Ուկրաինայի ղեկավարին անվանել է Եվրոպայի ամենաազդեցիկ անձը։ «Կարծում եմ, որ ուկրաինացիները նույնպես կլինեն ամենաազդեցիկները հաջորդ տարի, բայց արդեն խաղաղ ժամանակներում», - ասել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Եվրամիությանն աջակցության համար։