Երբ Ռուսաստանը երկխոսության կգնա Արևմուտքի հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը երկխոսություն կսկսի Արևմուտքի հետ, երբ այնտեղ իշխանության կգան հեռատես մարդիկ:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Լավրովը նշել է, որ արևմտյան երկրները փաստացի դադարեցրել են համագործակցությունը Ռուսաստանի հետ և «պատ են կառուցել»։