ՆԱՏՕ-ն ծրագրում է շարունակել աջակցել Կիևին՝ կանխելու Ռուսաստանի հաղթանակը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի խաղաղ բանակցությունների համար պայմաններ «դեռ չեն ստեղծվել»։ Այս մասին նա ասել է Financial Times թերթի կազմակերպած միջոցառման շրջանակում առցանց ելույթի ժամանակ։
«Այժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է կարճ ժամանակով սառեցնել գործողությունները, որպեսզի վերախմբավորվի, վերականգնվի, իսկ հետո հաջորդ գարնանը մեծ հարձակում գործի»,- ասել է նա։
Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այս պայմաններում ՆԱՏՕ-ն ծրագրում է շարունակել աջակցել Կիևին՝ կանխելու Ռուսաստանի հաղթանակը