Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ալիևի և Փաշինյանի հանդիպման անցկացմանը․ Պեսկով
Մոսկվան պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը՝ Ռուսաստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման համար։ Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ կլինի ցուցաբերել անհրաժեշտ ողջ աջակցությունը իր տարածքում նման հանդիպման անցկացման համար», - ասել է նա: