Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ասադ-Էրդողան հանդիպման համար
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Սիրիայի և Թուրքիայի միջև և հարթակ տրամադրել երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը RT Arabic-ին տված հարցազրույցում:
«Համոզված եմ, որ նման հանդիպումների անցկացման հարցում լուրջ և հստակ մոտեցում է պետք, որպեսզի այդ հանդիպումը միայն ֆորմալ բնույթ չկրի, որպեսզի դրա արդյունքում դրական արդյունքներ գրանցվեն, որոնք անհրաժեշտ են թե՛ Սիրիային, թե՛ Թուրքիային, և ամբողջ տարածաշրջանին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նման հանդիպման անցկացումը կախված է երկու երկրների ղեկավարության քաղաքական կամքից։