Իրանը հրաժարվել է զիջումների գնալ
Թեհրանը մտադիր չէ զիջումների գնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հարցով բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին և հավելել, որ Թեհրանը պատրաստ է բանակցել ուժի դիրքերից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկացի պաշտոնյաները գիտեն, որ Իրանը մտադիր չէ զիջումների գնալ և մասնակցել բանակցություններին ճնշման ու սպառնալիքների ներքո»,- ասել է պաշտոնյան։
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին էլ չի բացառել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական ուժի կիրառումը, միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնը նախընտրում է դիվանագիտական ուղիները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։