«Եվրատեսիլի» պատվին հանել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պաստառները․ Aravot.am

Սա «Բարեկամություն» մետրոյի վերջին կանգառն է: Այս մասին գրում է Aravot.am-ը։

«Գործընկերս հիշեցրեց, որ 2015 թ․-ից այդպես տգեղ երևացող թելերից կախված էին պաստառներ, որոնք ներառում էին այն երկրի անունը, դրոշը և թվականը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Իհարկե, շատ հաճելի էր, հատկապես որ պարբերաբար ավելանում էին դրանք՝ ավելի ուշ ճանաչած երկրների պաստառներով՝ մինչև 2018թ․-ի գարուն: Ոչ միայն հաճելի էր, ազդեցիկ, նաև ասելիք ուներ, սովորեցնում էր, հիշեցնում էր և մի տեսակ երախտիքի խոսք էր տվյալ երկրին:

Երեկվանից մնացել են այդ այլանդակ լարերը:


Մետրոյի հսկիչներից մեկը մեր հարցին, թե ինչու են հանել, պատասխանեց․ «Ասել են՝ «Եվրատեսիլի» համար»:
Եթե այդ մարդկանց բերելու են այդ կայարան, արդյոք նրանք ավելի լավ չէի՞ն զգա իրենց՝ տեսնելով իրենց երկրի անունն ու դրոշը:
Քիչ առաջ դիմեցի Երեւանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջին՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք «Եվրատեսիլի» պատվին են հանել պաստառները, թե՞, այնուամենայնիվ, պաստառները կվերականգնվեն, պատճառն այլ է:

Մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Տաթեւ Խաչատրյանը տեղեկացրեց, որ պաստառները հանված են ժամանակավորապես: Բացի պաստառներից, նաեւ մետրոյի այլ կայարաններից հանված են գովազդային տարատեսակ պաստառները:

Ըստ նրա, «Եվրատեսիլի» օրերին Բարեկամություն, Զորավար Անդրանիկ, Հանրապետություն, Մարշալ Բաղրամյան, Երիտասարդական կայարաններում իրականացվելու են միջոցառումներ, տեղադրվելու են դեկորներ, գորգեր, լույսեր, ներկայացվելու է մեր երկրի պատմությունը, մշակույթը, արժեքները»,- գրում է կայքը:

դիտվել է 1714 անգամ
Լրահոս
ԱԹՍ-ներով իրանական Սպահան քաղաքի վրա հարձակման «առեղծվածը». Տարածաշրջանը փորձում են պայթեցնել Հարձակումներ Երուսաղեմում՝ հայերի և Հայոց պատրիարքարանի վրա. Տեսանյութ Այն երկրները, որոնք տառապել են նախորդների թողածը մերժելու գայթակղությամբ, նույն վիճակում են, ինչ մենք Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են BMW X5-ը, Volkswagen-ն ու Opel-ը Մոսկվայում տղամարդը սպանել է նախկին կնոջն ու որդուն, իսկ հետո ինքնասպան եղել Եվս 11 քաղաքացի Հայաստանից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ․ Ամատունի ԱԺ-ն շարունակում է ծաղկեցնել Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսը Պարտքն ավելացել է ևս 1,4 մլրդ դոլարով՝ արագորեն մոտենալով 11 միլիարդին Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանում Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համար Ահազանգ է ստացվել, որ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա է այրվում Հայաստանի մի շարք տարածքներում ձյուն է տեղում Հայաստանում ևս չորս օր սպասվում է ձյուն և մառախուղ Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Հունվարի 30-ից կվերսկսվեն դասերը Տարածաշրջանային «կաթսան» եռում է, բայց միջի «ապուրը» դեռ չի եփել․ Արմեն Պետրոսյան Արմավիրում, Աբովյան, Եղվարդ, Մասիս, Արարատ, Վեդի, Թալին, Արագած, Աշտարակ, Ապարան և Արթիկ քաղաքներում ձյուն է տեղում Բաքուն մի վիճակում է, որ Լաչինի միջանցքը բացել չի կարող, դեմքը փրկելու խնդիր ունի, փակ պահել էլ չի կարող. Միջազգայնագետ Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։ Հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Նաիրա Մելիքյանը։ Հունվարի 30-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը: Հունվարի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը: ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է: Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub