Խրախճանք` ժանտախտի ժամանակ. սա՛ է այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը․ Հռիփսիմե Ստամբուլյան

Մեր փրկությունը Հայաստան-Սփյուռք-Արցախ միավորման, համատեղ պայքարի և այս իշխանության հեռացման մեջ է: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

երկու օր է՝ անկեղծորեն զարմանում եմ, երբ զարմանում եք պատմամշակութային շենքերի վանդալիզմի վրա, այս իշխանությունից այլ բան սպասելն ուղղակի անհնար է: Մշակութային վանդալիզմն է վրդովել, բայց արդեն երկու տարի՝ ամեն օր ու ժամ մենք ու մեր երկիրը տարատեսակ վանդալիզմի ենք ենթարկվում գործող իշխանությունների ձեռամբ ու նրանց թողտվությամբ։ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այսինքն՝ հարյուր հազարավոր արցախցիներ ադրբեջանական շրջափակման մեջ հայտնվելու վտանգի տակ են։ Թամանյանական շենքերի, զարդաքանդակների, խոյակների մեջ մխրճած այդ նույն մեխերից հազարապատիկ սուր մեխեր մեխվել են շուրջ 5000 մայրերի սրտերի մեջ, միայն մայրը կարող է հասկանալ այդ սարսափելի, մղկտացնող, մրմռացնող ծակոցը: Եռաբլուրն անընդհատ մեծանում է, մեր բազմաթիվ հերոսներ հաշմված են, բազում ճակատագրեր` խեղաթյուրված, մի ամբողջ գիտակից ազգ ապրում է կիսատ, կոտրված. Արցախի մեծ մասը կորսված է, մի բուռ հողն էլ՝ ամեն վայրկյան շրջափակման մեջ հայտնվելու եզրին, Հայաստանը ևս վտանգված է, ապագան անորոշ մշուշի մեջ է:

Գործող իշխանության կործանարար քաղաքականությունը, հակահայ խոսույթը, հայանպաստ մոտեցումների բացակայությունն օր օրի էլ ավելի են կասկածի տակ դնում մեր լինել-չլինելու հարցը, մեր վաղվա օրն ու մեծ դժվարությամբ ձեռք բերված պետականությունը: Յուրաքանչյուր հայ պետք է սթափվի, պայքարի` անկախ իր կարգավիճակից, լավ և վատ ապրելակերպից: Մեր փրկությունը Հայաստան-Սփյուռք-Արցախ միավորման, համատեղ պայքարի և այս իշխանության հեռացման մեջ է: Այլապես դեռ շարունակվելու են ճակատագրեր խեղաթյուրվել, շարունակելու ենք կորցնել, Արցախը մայր Հայաստանին կապող ճանապարհն էլի է փակվելու, ու դեռ բազմաթիվ մեխեր են մեխվելու մեր հոգիների մեջ…

Խրախճանք` ժանտախտի ժամանակ. սա՛ է այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը»:

դիտվել է 628 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am