Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը շարունակում է ձեւական աճուրդներով, շուկայականից էժան գներով համայնքի հողերն օտարել Երեւանի բնակիչների
Նախկինում բազում փաստերով գրել եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, 2021թ․ հոկտեմբերի 17-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքներով Դիլիջան համայնքի ղեկավար ընտրված Դավիթ Սարգսյանը, բացի Դիլիջան համայնքի բնակիչներին հողեր օտարելուց, Դիլիջան քաղաքի հողերը ձեւական աճուրդներով, շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների։ Դիլիջանի համայնքապետարանը շարունակում է քաղաքի հողերը ձեւական աճուրդներով, էժան գներով օտարել Երեւան քաղաքի բնակիչների։
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է , որ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. հոկտեմբերի 13-ի թիվ 745-Ա որոշմամբ 2022թ. նոյեմբերի 14-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 5000.0քմ հողամաս /Լոտ-60(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 12 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 35000000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 35000000 դրամ առավելագույն գնով հաղթել է Երևան քաղաքի Գ. Նժդեհ փողոց 27/1 շ. բն. 33 հասցեի բնակիչ Արթուր Հարությունյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 5 արձանագրությունը: Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. հոկտեմբերի 13-ի թիվ 745-Ա որոշմամբ 2022թ. նոյեմբերի 14-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 3400.0քմ հողամաս /Լոտ-61(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 14 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 23800000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 23800000 դրամ առավելագույն գնով հաղթել է «ԴԻԼԻ ՏՐՈՊԻԿ» ՍՊԸ-ն ( գտնվելու վայրը՝ Երևան քաղաք Դավիթ Անհաղթի փողոց 23 շ. 6-րդ հարկ), որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 6 արձանագրությունը: Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. հոկտեմբերի 13-ի թիվ 745-Ա որոշմամբ 2022թ. նոյեմբերի 14-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 6281.7քմ հողամաս /Լոտ-62(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաքի Հովքի փողոց 3-րդ նրբ․ թիվ 1/1 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 43971900 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 43971900 դրամ առավելագույն գնով հաղթել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոց 5 շ. բն. 15 հասցեի բնակիչ Սերոբ Ներսիսյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 7 արձանագրությունը:
Դիլիջան քաղաքի բնակիչները լավ գիտեն, որ Դիլիջան քաղաքի <<Բնակավայրերի հողերի>> մեկ քառակուսի մետրի շուկայական նվազագույն գինը գերազանցում է 10 հազար դրամը։ Շուկայականից էժան գներով, ձեւական աճուրդներով Դիլիջան համայնքի, Երեւանի եւ Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներին Դիլիջան քաղաքի հողերն մեծ թափով օտարելու հետեւանքով Դիլիջան խոշոր համայնքի բյուջե չի մտնում հարյուրավոր միլիոն դրամներ։
Ոսկան Սարգսյանի գրառումը