Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Դեկտեմբերի 4-ի գիշերը շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը Հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում դեկտեմբերի 4-ի գիշերը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Ինչպես հայտնում են Հայպետհիդրոմետից, Երեւանում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +1+4,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 + -3, ցերեկը՝ -1 + 2,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 2 + 4,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ -2 +1,
Լոռիում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ 0 -3,
Տավուշում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ -2 +1,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ -1 +1,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 2 + 5,
Արարատում՝ գիշերը՝ +4 + 6, ցերեկը՝ +6 + 8,
Արմավիրում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 5 + 7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ - 1 + 1,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 4 + 7,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 1 + 4,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ 0 -3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 1 + 4։