Հայաստանի հպարտ քաղաքացի երեւանցիները ամեն առավոտ եւ երեկո գերբեռնված միկրոավտոբուսներում, ավտոբուսներում իրար սեղմված, իրենց կոշիկի համարի չափով կանգնելու տեղ որոնելով՝ նսեմանում են։ Առաջիկա երկու օրերին երեւանցիներն ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում ավելի են կծկվելու,նսեմանալու։ Երեւանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի, մետրոպոլիտենն այդ մասին հայտարարել է․ «Եվրատեսիլի պատվիրակության անդամների մասնակցությամբ կնկարահանվի մեր երկրի պատմությունը, ավանդություններն ու մշակույթը ներկայացնող ծրագիր, որն անցկացվելու է Երեւանի Մետրոպոլիտենում: Նկարահանումն անխափան իրականացնելու նպատակով դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ը մետրոն չի գործի»։ Նկարահանումներ անելու համար ամբողջ երկու օր փակելու են Երեւանի հիմնական տրանսպորտ մետրոպոլիտենը եւ Երեւանի հպարտ, ավելի ճիշտ՝ նսեմացած քաղաքացիները այդ փակման դեմ չեն բողոքում։ Թող իրենց նկարահանումը ոչ թե մետրոյում, այլ՝ ուրիշ տեղ անեն, կամ էլ՝ ժամը 23-ից հետո, երբ մետրոյի գնացքների երթեւեկը դադարում է , որքան սիրտներն ուզում է, նկարեն։ Մեր տուն Երեւանում դարձել ենք տնվոր, եւ դա արդեն ընդունված, սովորական բան է համարվում։
Հունվարի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Նաիրա Մելիքյանը։
Հունվարի 30-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Հունվարի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է:
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը