Ադրբեջանական զինծառայողները Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակել էին պահանջելով՝
․ փակել Մարտակերտի Ճանկաթաղ գյուղի ոսկու հանքը, իբր թե հանքի շահագործումը բնապահպանական խնդիրներ է առաջացնում,
․ ադրբեջանցի «փորձագետների խմբի» ազատ մուտքը Արցախի հանքերի տարածք՝ օգտակար հանածոների «ապօրինի շահագործման» «հետաքննություն և մշտադիտարկում» իրականացնելու։
ԱՐԴՅՈ՞Ք ՆՐԱՆՑ ԱՅՍ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ ԵՆ։
Եթե ոչ, հրաշալի է։
Եթե այո, նշանակում է
․ Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական քաղաքականության հերթական ահաբեկչական դրսևորումը հաջողվել է, թշնամին ևս մի նախադեպ է ստեղծել՝ մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու և իր ցանկացածը ստանալու համար,
․ ևս մեկ-երկու նման «հաջող» փորձ և թշնամին այլևս չի բավարարվի Արցախի Հանրապետությունը ՀՀ-ին միացնող միակ ճանապարհը մի քանի ժամ փակ պահելով, այլ վերջնականապես կփակի այն՝ ամբողջական շրջափակման մեջ առնելով Արցախն ու իր 120000 բնակչությունը,
․ Արցախի Հանրապետության ամբողջական հայաթափմանն ու գրավմանն ուղղված իր քայլերում թշնամին ուժեղացնում է տնտեսական ճնշման գործոնը՝ փորձելով տնտեսական կարևորագույն օբյեկտների փակմամբ Արցախը կանգնեցնել տնտեսական աղետի առաջ և զրկելով Արցախը գոյատևման հնարավորությունից,
․ Արցախում այս գործիքակազմի հաջողության պարագայում Ադրբեջանը վստահաբար այն կիրառելու է նաև ՀՀ տարածքում, օրինակ՝ մի գեղեցիկ օր Իշխանասարի հատվածում կփակի Երևան-Սյունիք-Արցախ/Իրան մայրուղին ու կբավարարի իր հերթական պահանջ-վերջնագիրը․․․
Հունվարի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Նաիրա Մելիքյանը։
Հունվարի 30-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Հունվարի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է:
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը