Մեր ժողովուրդը մարդասիրական աղետի առաջ է. Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչի․ Արտակ Բեգլարյան
Ադրբեջանն ավելի քան 2 ժամ շարունակ շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչի. թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՀ պետքարտուղարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Արցախից ու դեպի Արցախ գնացող մեքենա չկա։ Մեր ժողովուրդը մարդասիրական աղետի առաջ է։ Ադրբեջանը ցանկանում է էթնիկապես մաքրել մեր հայրենիքը բոլոր հայերից»,- գրել է Բեգլարյանը։